Դեսպան Փոլադյանը Իրաքի նախարարի հետ քննարկել է Իրաքի տարածքում ԵՊՀ եւ ԵՊԲՀ ավարտական դիպլոմների ճանաչման հարցը

16/04/2019 schedule20:15

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ապրիլի 15-ին հանդիպում ունեցավ Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական ուսումնասիրությունների նախարար, դոկտոր Կուսայ ալ-Սուհայլի (Dr. Qusay Al-Suhail) հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, դեսպան Փոլադյանը ընդգծել է 2018թ. Հայաստանի եւ Իրաքի միջեւ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում շրջանառության մեջ դրված Փոխըմբռնման հուշագրի նախագծի մոտ ապագայում ստորագրման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով Իրաքի քաղաքացիների մեծ հետաքրքրությունը հայաստանյան բուհերում ուսումնառության նկատմամբ, ինչպես նաեւ Հայաստանում նրանց բավական մեծ թվի առկայությունը՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայաստանյան բուհերի, այդ թվում նաեւ Երեւանի Պետական Համալսարանի եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ավարտական դիպլոմների Իրաքի տարածքում ճանաչման հարցերին։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոհիշյալ խնդիրների լուծման նպատակով կազմակերպել փոխայցելություններ։

Նախարար ալ-Սուհայլը մեծ գոհունակությամբ է ընդունել ՀՀ դեսպանի կողմից համագործակցության խորացմանն ուղղված առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով այս բնագավառում զարգացնելու երկու բարեկամ երկրների միջեւ հետագա փոխգործակցությունը։

Տպել
387 դիտում

Վաղը գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան

Բռնաբարություն, թմրանյութեր, կողոպուտ, կաշառակերություն. մեկ օրում բացահայտվել է 79 հանցագործություն

Հրդեհ Արցախի տնկարանային տնտեսության տարածքում. մեկ մարդ ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել

Պուտինն ավելի խելացի էր Ղրիմի և այլ հարցերում, քան Օբաման. Թրամփ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

Անհատական բարձր ցուցանիշներ. ՊՆ ՌՈ զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին

Ջերմուկում վարչապետին դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով․ Փաշինյանը հանդիպում է շենքերի բնակիչների հետ

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում Ամուլսարի խնդիրը լուծել հանրաքվեով

Կան ծխացող օջախներ. Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ. քննարկումներ կլինեն Գնդևազի բնակիչների հետ

Նիկոլ Փաշինյանն արդեն Ջերմուկում է. նա խոսում է տեղի բնակիչների հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ջերմուկ

Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է. Times

106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ պայքարել են խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհի դեմ

Արեւելյան բազար. կյանքը զաբոռից այս կողմ

Թացը չորից ջոկելու «հարցարվեստը». սոցհարցումների սեզոնը բացվեց

Թիավարության աշխարհի առաջնություն. հայ թիավարողները կիսաեզրափակչում են

Ամփոփում. երբ մարդը դառնում է 286 տարեկան

Մեր ժողովուրդը քիչ չի աշխատում, բայց աղքատ է, ինչո՞ւ, որովհետեւ անարդյունավետ է աշխատում. տնտեսագետ

Տավուշում տեղի ունեցած վթարից տուժած 11 զինծառայողները որևէ լուրջ վնասվածք չեն ստացել. Ա. Հովհաննիսյան