Դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել զորամասի 5 զինծառայողների և հրամանատարին

16/04/2019 schedule20:50

Զորամասում  մարտի 17-ին արձանագրված միջադեպի առթիվ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների և զորամասի հրամանատարին. վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության:

Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2019թ. ապրիլի 25-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի երկրորդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Պարզվել է նաև, որ 2019թ. մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, նույն զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Ս.-ն իր աշխատասենյակում խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու նպատակով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, իր ենթականերին հանձնարարել է պատռել պարտադիր ժամկետային զինծառայողների՝ զորամասի կողմից չտրամադրված ու կանոնագրքերին չհամապատասխանող համազգեստները: Կատարելով հանձնարարականը՝ վերջիններս զորամասի շարահրապարակում պարտադիր ժամկետային զինծառայողների արտաքին տեսքի ստուգումների ժամանակ պատռել են շուրջ 30 պարտադիր ժամկետային զինծառայողների համազգեստները, որով խաթարվել է զինվորական ղեկավար մարմինների օրինական ու բնականոն գործունեությունը, ոտնահարվել զինծառայողների իրավունքներն ու օրինական շահերը:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 25-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է  քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Պարզվել  է նաև, որ 2019թ. հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ նույն զորամասի գումարտակի համապատասխան պաշտոնատար անձինք զորամասի զինծառայողների շրջանում «հեղինակություն» վայելող, վերադաս հրամանատարության կողմից բազմիցս դիտողությունների և կարգապահական տույժերի արժանացած, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ. Մ.-ի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, վերջինիս «հովանավորյալների» կողմից հարգանքի արժանանալու նկատառումներից ելնելով, անտեսելով վերադաս հրամանատարության՝ նշված զինծառայողի նկատմամբ առավել ուշադիր ու հետևողական լինելու վերաբերյալ բազմաթիվ հորդորներն ու ցուցումները, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և թույլատրել Կ.Մ.-ի ազատ ելումուտը սպայական աշխատասենյակ: Ավելին՝ նրան հատկացրել են աշխատասենյակի, ինչպես նաև դրանում գտնվող մետաղյա պահարանի բանալիները, ինչից վերջինս օգտվել է այցելությունների և այլ նպատակներով: Այդ կերպ էական վնաս է պատճառվել զինվորական ղեկավար մարմինների բնականոն գործունեությանը, ցուցաբերվել տարբերակված մոտեցում պարտադիր զինծառայողների իրավունքներին և օրինական շահերի նկատմամբ:

Դեպքի առթիվ մարտի 29-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որը ևս նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով որոշում է կայացվել վերոնշյալ երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 2019թ-ի ապրիլի 15-ին և 16-ին զորամասի պարտադիր ժամկետային 5 զինծառայողների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Իսկ ապրիլի 16-ին նույն քրեկան գործով իշխանության անգործություն դրսևորելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ.Ս-ին և որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին:

Բացի այդ, դատախազի կողմից նույն օրը որոշում է կայացվել մեղադրյալ Ռ.Ս-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  

Տպել
2541 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև