Էրդողանի մամուլի խոսնակն ԱՄՆ-ին կոչ է արել Թուրքիայի հետ չխոսել «սպառնալիքների լեզվով»

17/04/2019 schedule09:03

ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մասնակցել է թուրք-ամերիկյան 37-րդ կոնֆերանսին, որը կազմակերպվել է տեղի թուրքական կառույցների աջակցությամբ։

Կոնֆերանսի ընթացքում Քալընը խոսել է թուրք-ամերիկյան լարված հարաբերություններից և թուրք-ռուսական համագործակցությունից, հայտնում է Ermenihaber-ը:

«Ռուս-թուրքական հարաբերությունները 3-րդ երկրին որևէ վտանգ չեն սպառնում։ Ռուսաստանը տարածաշրջանում մեր կարևոր գործընկերն է, և մենք շատ հարցերում համագործակցում ենք Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք և կարևորում ենք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական  համագործակցությունը», -ասել է Էրդողանի մամուլի խոսնակը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի այն զգուշացումներին, որով Թուրքիային կոչ է արվում հրաժարվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտադրությունից՝ Քալընը ասել է, որ նման բան տեղի չի ունենա։ Վաշինգտոնը Թուրքիային սպառնում է չմատակարարել նոր սերնդի F-35 կործանիչները, քանի դեռ Անկարան չի հրաժարվել ռուսական համակարգերը գնելու մտադրությունից:

«S-400-ների վերաբերյալ որոշումը մեկ  գիշերվա ընթացքում  չի կայացվել։ ԱՄՆ-ի կողմից մեզ ներկայացված փաթեթը չբավարարեց մեր կարիքները։ Մենք S-400-ների գործընթացում գործեցինք թափանցիկ։  Մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրից գնել ՀՕՊ համակարգեր, սակայն դրանք պետք է համապատասխանեն մեր պայմաններին»,- ասել է Քալընը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի այն սպառնալիքներին, թե Թուրքիան կարող է հեռացվել F-35 –ների նախագծից՝ Քալընը պնդել է, թե դա կվնասի ոչ միայն Թուրքիային, այլև ամբողջ նախագծին։ Նա անընդունելի է համարել Թուրքիայի հետ «սպառնալիքների լեզվով» խոսելը։

Տպել
340 դիտում

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է