Լոռու մարզում հավերի անկում է գրանցվում. բնակիչներն ու գյուղապետը ահազանգում են

Լոռու որոշ համայնքներում տեւական ժամանակ է՝ հավերի անկում է գրանցվում: Ահազանգեր ստացվել են Ստեփանավանի տարածաշրջանի Կուռթան, Լոռի Բերդ, Ագարակ, Գուգարքի տարածաշրջանի Մարգահովիտ, Թումանյանի տարածաշրջանի Դսեղ համայնքներից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը ՀԺ-ին հայտնեց, որ իրենք վերահսկողական գործառույթ են իրականացնում.«Եթե որոշակի գլխաքանակի անկում է արձանագրվում, համաճարակային ռիսկ է նկատվում, ու դրա մասին գյուղապետն ու տեղի անասնաբույժը ահազանգում են, մենք նմուշառում ենք իրականացնում, ուղարկում փորձաքննության»,-ասաց նա՝ նշելով, որ վերջին օրերին ահազանգ ստացվել է միայն Կուրթան համայնքից, նմուշառում է իրականացվել ու ուղարկվել հանրապետական լաբորատորիա: Պատասխանը դեռ չեն ստացվել:

Մարզային կենտրոնի տնօրենի խոսքով, վերջին ահազանգով Կուրթան մեկնած անասնաբույժը տեսել է անկված 6 թռչուն, դեպքից օրեր առաջ էլ, ինչպես անասնաբույժն է հայտնել, մի քանիսն են սատկել:

Գյուլագարակ խոշորացված համայնքի (Կուրթան համայնքը Գյուլագարակի կազմի մեջ է-խմբ) ղեկավար Մհեր Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց, որ համայնքում տեւական ժամանակ է՝ հավերի անկում է նկատվում: Գեւորգյանն ասաց նաեւ, որ անկում գրանցվել է ոչ միայն իրենց մոտ, այլ նաեւ Ստեփանավանի տարածաշրջանի մյուս բնակավայրերում. «Սաղ ձմեռ էլ անկում եղել է, ազար է սա, ովքեր խուսափում են վակցինա անել, իրենց թռչունները սատկել են, ովքեր միջոցառումներ են արել՝ չեն սատկել, այս տարի մի քիչ շատ եղավ, ամբողջ Ստեփանավանի տարածաշրջանում հունվարից սկսած էդ ազարը կա»:

Խոշորացված համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղնախարարությունը համապատասխան վակցինան տրամադրել է, անասնաբույժը միջոցառումներն իրականացնում է: Գեւորգյանի խոսքով՝ վիճակը գնալով անհանգստացնող է դառնում. «Սրա առաջը պետք ա առնվի, մարդու հանապազօրյա հացի խնդիրն ա ոչնչանում, պետք ա միջոցառումները ուժեղացնել: Անասնաբույժը իրազեկում է բնակիչներին, դեղը ձեռին տնետուն ա գնում, ով ուզում ա՝ արվում ա»:

ՀԺ-ի հետ զրույցում Կուրթանի անասնաբույժը, սակայն, նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, ու որ անկումներ ամեն տարի էլ լինում են:

Փորձեցինք իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ նաեւ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետից: Այստեղից փոխանցեցին, որ այս պահին ասելիք չունեն՝ կճշտեն, կասեն:

Տպել
1801 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է