Էդմոն Մարուքյանն իր կոստյումի վրա ցույց տվեց՝ ինչպես է հասկանում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ իր կոստյումի վրա բացատրեց՝ ինչպես է պատկերացնում կառավարության՝ նախարարությունները կրճատելու առաջարկը։

Մարուքյանը, անդրադառնալով նախագծի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանի ելույթին, ասաց, որ նախկին իշխանություններից մնացած բոլոր արատավոր երեւույթների մասին խոսվում է, բայց օպտիմալացման ծրագրի այս նախագծով դրանցից ոչ բոլորն են փոխվում, այդ թվում՝ սուպերվարչապետական համակարգը․

«Հայտնի է, որ այս պետական կառավարման համակարգը անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում, դա հայտնի փաստ է․ Սերժ Սարգսյանի կոստյումն է, սուպերվարչապետական համակարգ է։ Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք անել հետեւյալ բանը»,-ասաց Մարուքյանը ու հանեց կոստյումը՝ դրա վրա ցույց տալով՝ ինչ է ուզում անել կառավարությունը․

«Ասում եք՝ կոստյումի այս կոճակները հանում ենք, այս կոճակը տանում ենք այստեղ, ու ասում եք՝ կոստյումը հագնում ենք ու ֆսյո, էդ լավ կոստյում է, կոստյում է, որը կարվել է, չի փոխվել, եւ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ»։

ԼՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է․

«Կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք, թե բան է փոխվել, եւ ձեր համակարգով վարչապետը մնացել է ԱԱԾ-ի, ոստիկանության եւ ՊԵԿ-ի պետը, եւ չկա այլ միջանկյալ քաղաքական օղակ, որը կկրի քաղաքական պատասխանատվություն նշված մարմինների համար։ Սա խայտառակ համակարգ է, սա չի երկարելու, մենք հետ ենք գալու այն փոխելու, բայց ուշ է լինելու էլի»։

Ապա Մարուքյանը իր հետ բերած պաստառների վրա ցույց տվեց իրենց առաջարկած կառուցվածքը եւ կառավարության առաջարկած կառուցվածքը։

Ի դեպ՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ունենալ 14 նախարարություն, այդ թվում՝ Ազգային անվտանգության, իսկ ԱԻՆ-ը եւ Ոստիկանությունը միավորել՝ ստեղծելով ՀՀ ներքին գործերի նախարարություն: Նրանց առաջարկով պետք է պահպանել նաեւ երեք փոխվարչապետերի հաստիքները՝ նրանցից մեկին վերապահելով Սփյուռքի եւ հայրենադարձության հարցերով զբաղվելու գործառույթը:

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը վարչապետին ենթակա առանձին մարմիններ լինելու փոխարեն պետք է նախարարություններ դառնան, որպեսզի հաշվետու լինեն խորհրդարանին, եւ դրանք պետք է ունենան իրենց քաղաքական ղեկավարները: 

Պատգամավորի խոսքով՝ հեղափոխությունից մեկ տարի անց իշխող ուժը չի կողմնորոշվում՝ ինչպես է պետք կառավարման համակարգը դարձնել առավել բաց․

«Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, ո՞ւմ է պատիվ բերում այդ կոստյումը հագնել»,-եզրափակեց Մարուքյանը։

Նշենք նաեւ, որ ԼՀԿ-ի ներկայացրած այս նախագիծը ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացության է արժանացել։

Տպել
1057 դիտում

Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են Երազգավորս գյուղում

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Եվրոպական գրանդ ակումբները չեն թերագնահատում Եվրո 2019. նրանց ամենատես սկաուտները Երեւանում են

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի կառուցմանը (լուսանկարներ)

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. Վանեցյան

Դու օրը 10 հազարով կարո՞ղ ես տուն պահել. բողոքի ակցիայի մասնակիցը՝ Պապիկյանին. Իջեւանում կրկին լարված է

Հունիսին «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 58 երեխայի և երիտասարդի է օգնել. ամենափոքրերը 1 տարեկան են

Վերապատրաստում են անցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողները

2000-5000-ական դրամ․ ՌՈ-ն բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են