Այսօրվա նիստը սկսվեց ինչ-որ տեքստիլաբանությունից, կոստյումներ էին ցույց տալիս, դրա համար կխոսեմ մի թելից․ Սոս Ավետիսյան

Այսօրվա մեր նիստը սկսվեց ինչ-որ տեքստիլաբանությունից․․․ կոստյումներ էին ցույց տալիս, դրա համար ես ուզում եմ խոսել մի թելի մասին, որ առավոտից գալիս է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ ակնարկելով ԼՀԿ խմբակցության պատագամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը, որտեղ վերջինս իր կոստյումի վրա ցույց էր տալիս, թե ինչպես է հասկանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը։

Սոս Ավետիսյանն ասաց, որ իր մատնանշած թելն այն է, որ հասարակական որոշակի բողոքներ դառնում են ընդդիմադիրների հիմնական թեզեր կառուցելու տեքստիլը․

«Դա նորմալ է, բոլոր ընդդիմություններն էլ այդպես պիտի լինեն։ Բայց խնդիրն այն է, որ երբ խնդիր կար Սփյուռքի նախարարությունը կրճատել եւ տեղափոխել բարձր հանձնակատարի ներքո, ընդդիմությունը դրա հանդեպ հակափաստարկ չուներ։ Եւ քանի որ «Իմ քայլը» նաեւ նշել էր սփյուռքի շատ կարեւոր դերը, թեզ առաջացավ՝ երրորդ փոխվարչապետ սարքենք սփյուռքի համար։ Սա է այն թելը, որ կապում է Սփյուռքն ու ընդդիմության համար այդքան սիրելի 3-րդ փոխվարչապետի պաշտոնը»,-իր ելույթում ասաց «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ նշելով, որ եթե մշակույթի նախարարությունն էլ պահպանվեր, առաջարկվելու էր չորրորդ փոխվարչապետը․

«Ինձ համար առնվազն տարակուսելի է, բայց տարօրինակ չէ, որ էն մատնագրությունը, որը սպրդել էր հասարակական տիրույթում իբրեւ տասը հազար կրճատվող մարդկանց մասին, դարձել էր քննարկման առարկա։ Դրան նորմալ պատասխան տրվել էր՝ կրճատումը վերաբերում է միայն 80, 90, 100, գուցե 500 մարդու, բայց 10,000 թվի մասին խոսք չի եղել»։

Սոս Ավետիսյանի կարծիքով՝ թվերը եւ ճիշտ քարտեզագրումը խիստ կարեւոր են, բայց պետք է, որ հանրության հետ թափանցիկ աշխատենք եւ բացատրենք։

Ինչ վերաբերում է ուժային կառույցների նախարարություն դառնալու առաջարկին՝ պատգամավորն ասաց, որ կա սահմանադրական փոփոխություն անելու հնարավորություն, եւ առաջարկեց աշխատել դրա շուրջ։

Տպել
861 դիտում

Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են Երազգավորս գյուղում

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Եվրոպական գրանդ ակումբները չեն թերագնահատում Եվրո 2019. նրանց ամենատես սկաուտները Երեւանում են

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի կառուցմանը (լուսանկարներ)

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. Վանեցյան

Դու օրը 10 հազարով կարո՞ղ ես տուն պահել. բողոքի ակցիայի մասնակիցը՝ Պապիկյանին. Իջեւանում կրկին լարված է

Հունիսին «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 58 երեխայի և երիտասարդի է օգնել. ամենափոքրերը 1 տարեկան են

Վերապատրաստում են անցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողները

2000-5000-ական դրամ․ ՌՈ-ն բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են