Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ն առաջադրելու է իր թեկնածուին. Կոտայքի մարզպետ

17/04/2019 schedule17:08

Աբովյանի քաղաքապետը հայտարարել է, որ առաջադրվելու է քաղաքապետի գալիք ընտրություններին, այսօր ես հայտարարում եմ, որ նաեւ ՔՊ-ն է առաջադրելու իր թեկնածուին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Երեկ երեկոյան ՔՊ վարչության նիստին մենք կողմնորոշվել ենք մեր թեկնածուի հարցում, եւ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ն առաջադրելու է իր թեկնածուին»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով իր եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հարաբերություններին, մարզպետն ասաց. «Իմ հարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած ներկայացուցիչների հետ գործնական են եւ պայմանավորված են բացառապես ՏԻՄ օրենքով եւ այլ իրավական ակտերով: Այս փուլում Աբովյանում վարչական վերահսկողության արդյունքում ի հայտ եկած առերեւույթ մի շարք իրավախախտումներ ներկայացվել են մարզի դատախազին՝ իրավական գնահատական տալու, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերի, համայնքային ենթակայության հողային քաղաքականության առումով, ինչպես նաեւ որոշակի փաստեր ունենք կոմունալ տնտեսության հետ կապված եւ այլն:

Այս պահին դա իրավապահների ուսումնասիրության տիրույթում է, որից հետո իրավական գնահատականը կտրվի: Դա որեւէ նշանակություն չունի մեր ընթացիկ գործունեության առումով: Եթե քաղաքում ունենք որեւէ նոր ձեռքբերում, որեւէ նոր ձեռնարկություն՝ 20 աշխատատեղերի բացումով, ապա այդտեղ որեւէ կաշկանդում եւ կոմպլեքս չունենք միասին լենտերը կտրելու»,- ասաց Պետրոսյանը:

Նշենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ:

Տպել
1352 դիտում

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին