Հորդորում եմ զերծ մնալ մանիպուլյացիոն հնարքներից, դատախազի խոսքը նենգափոխելու փորձերից. Գ. Աբրահամյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել յոթի գործով դատական ակտից՝ խորհուրդ տալով ընթերցողներին՝ դատելու, թե ինչի հիման վրա են դատախազները 2009թ․ մարտի 31-ի որոշմամբ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել՝ փորձելով, թերևս հակասություն գտնել, իսկ ավելի ճիշտ՝ ստեղծել ՀՀ գլխավոր դատախազի՝ այսօր լրագրողներին տված ճեպազրույցում խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացրած հիմնավորումների հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ շարունակելով.

«Նախ՝ պետք է շնորհակալություն հայտնեմ հարգելի պաշտպաններին՝ դատական ակտի այդ հատվածը հրապարակելու համար, քանի որ այդպիսով ակնհայտ են դարձրել, որ դրանում իսկապես չկա որևէ մեկնաբանություն, թե ինչո՞ւ է նշված իրավանորմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հանդիսանում պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող:

Ուստի հորդորում եմ մեր գործընկերներին իրենց մեկնաբանություններում զերծ մնալ մանիպուլյացիոն հնարքներից, ՀՀ գլխավոր դատախազի խոսքը նենգափոխելու փորձերից և ուշադիր ընթերցել կամ դիտել ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ առթիվ արտահայտած մտքերը, որոնք տարընթերցումների տեղիք չեն տալիս: 

ՀՀ գլխավոր դատախազը ոչ թե հերքում է 2009թ. կայացված դատական ակտում դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելու իրողությունը (տեսանյութում գլխավոր դատախազը հենց նույն նորմն է վկայակոչում), այլ նշում է, որ տրված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նախկին 300-րդ հոդվածի համեմատ պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող գնահատելու պարզաբանումները և հիմնավորումները՝ վերը նշված նորմի բառացի մեջբերմամբ: Որոշումից փաստաբանների ներկայացրած հատվածը նշվածի ակնհայտ վկայությունն է»:

Տպել
601 դիտում

Քրեակատարողական ծառայողները նոր հանդերձանք ունեն

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, քարերն ընկել են 2 կանանց վրա

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել

Աննա Հակոբյանը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Սուրենյան

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տներից մեկի տանիքը

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով

Հրդեհ Սիփանիկ գյուղում. այրվել են էլեկտրական մալուխներ եւ ուռենիներ

Արագածոտնի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Հրդեհ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ավտոմեքենաներից մի քանիսը վերածվել է մոխրակույտի

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ