Չի կարող պատահել. թալանի գործը` Աղվան Հովսեփյանին

18/04/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 18-ի համարում

Ուրբաթ օրը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը 2001-2003 թվականների պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ ԱԺ Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարզվում է՝ դեռ 2004-ին գլխավոր դախատախազությունը, խորհրդարանի առաջարկով եւ ՎՊ-ի ուղարկած նյութերի հիման վրա, արդեն զբաղվել է 2001-2003 թվականներին տեղի ունեցած սեփականաշնորհման որոշ դեպքերով, որոնց մասին անցած շաբաթ խոսվեց ԱԺ-ում, եւ գլխավոր դատախազությունում պահպանվել է այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Գ. Դանիելյանի գրությամբ ԱԺ  ուղակված պաշտոնական գրությունը, ուր ասված է.

«ԱԺ Վերահսկիչ պալատի ներկայացրած սեփականաշնորհման դեպքերի առիթով բացատրություններ են վերցվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Դավիթ Վարդանյանից, տեղակալ Մ. Մելքումյանից եւ վարչության այլ աշխատակիցներից, որոնք չեն կարողացել հստակ ներկայացնել, թե ի՞նչ կարգով է կատարվել գույքի օտարումը։ Ընդ որում, ուղղակի վաճառքի կամ մրցույթի ձեւով  իրականացված գույքի գնահատումը եւ օտարումը կատարվել է կամայականորեն, առանց որեւէ կարգի պահպանման։ Ավելին, գույքի օտարման վերաբերյալ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվող որոշումների նախագծերը, որպես կանոն, կրել են անձնավորված բնույթ՝ արտահայտելով առանձին անհատների շահերը։ Մասնավորապես, գույքը շատ դեպքերում գնահատվել է ոչ թե գործող օրենքներին համապատասխան, այլ օտարվող գույքի արժեքը հարմարեցրել են գնորդի կողմից առաջարկվող գումարի չափին։ Գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքներով հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին»,- արձանագրված է ԱԺ-ին ուղարկված ՀՀ գլխավոր դատախազության եզրակացության մեջ։

Վարչապետին ուղարկված հաղորդմամբ էլ այն ժամանակ ավարտվել է 2001-2003-ի սեփականաշնորհման պատմության սկիզբը։ Այժմ արդեն ՎՊ-ի նույն տարիների ուսումնասիրությունը, որի մեջ ներառված է նաեւ 2004-ին տեղի ունեցած գույքի օտարումը, կրկին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, քանզի Արթուր Բաղդասարյանը շատ է ուզում, որ  միլիոններ թալանածները պատժվեն։ Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ՎՊ նախագահ Գագիկ Ոսկանյանը, իրենք բավականին լուրջ ուսումնասիրություն են կատարել, իսկ մնացածն արդեն իրավապահ մարմինների գործն է, որոնք, ըստ ՎՊ նախագահի, զբաղվելու բավականին նյութ ունեն։ Իսկ զբաղվելու նյութը լինելու են այն օբյեկտները, որոնք, դատելով ՎՊ-ի հաշվետվությունից, իսկապես սեփականաշնորհվել են ջրի գնով։

Եւ, ի դեպ, օտարված որոշ օբյեկտներ ո՛չ առողջապահական եւ ո՛չ էլ գիտահետազոտական հիմնարկներ չեն, որոնք, կառավարության ընդունած երկու հայեցակարգերի համաձայն, աշխատավորական կոլեկտիվներին են վաճառվել ցածր գներով։ Ու չնայած առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ԱԺ-ում փորձում էր բացատրել, թե ի՞նչը չեն հասկանում պատգամավորները, եւ ներկայացրեց մասնավորեցման մեկ դեպք՝ «Օրբիտա» ՓԲԸ-ի օրինակը, սակայն, ծանոթանալով ՎՊ-ի հաշվետվությանն ու կառավարության մի քանի որոշումներին, կոնկրետ այդ օբյեկտի մասնավորեցման դեպքում գլխավոր դատախազությունը զբաղվելու բան ունենալու է։  2002 թվականի հոկտեմբերին «Օրբիտա» ՓԲԸ-ն ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է նախօրոք հայտնի գնորդ «Ռուսավիասպեցկոմպլեկտ» ՓԲԸ-ին ընդամենը 200 հազար դոլարով՝ գնահատված 3 միլիարդ դրամի փոխարեն։

Իսկ ի՞նչ է օտարվել նախապես հայտնի այդ գնորդին ընդամենը 200 հազար դոլարով։ Պարզվում է, 200 հազար դոլարով գնորդը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 77 հազար քառակուսի մետր տարածք, որի մեջ մտնում է «Օրբիտա» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքը Երեւանում, Դիլիջանի պրոֆիլակտորիայի անավարտ շինությունը, մի քանի բնակարաններ Երեւանի տարբեր համայնքներում, «Աստրո» ընկերությունը եւ «Զոց» բիզնես կենտրոնը Երեւանում, «Օրբիտայի» Աշտարակի տեղամասը, «Օրբիտայի» Ջրվեժի համալիրն ու «Օրբիտայի» հանրակացարանը Երեանում։

Եւ քանզի ՎՊ-ն, որն առաջիկայում իր այս հաշվետվությունը կներկայացնի խորհրդարանին, ոչ մի կերպ չի կարողացել հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր 77 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունների ցանցը օտարել ընդամենը 116 միլիոն դրամով, նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը երեւի այն քիչ մարդկանցից է, որ գիտի, թե ինչպե՞ս է նման բան հնարավոր, ահա նա էլ, ըստ ամենայնի, գլխավոր դատախազության համար եւս մեկ անգամ կբացատրի 2001-2003-ին տեղի ունեցած սեփականաշնորհման գործարքներից կոնկրետ այս մեկը։ Բացի այդ, ՎՊ-ի հաշվետվությունն արձանագրել է նաեւ, որ Արաբկիրի սպորտկոմպլեքսը վաճառվել է մեկ քառակուսի մետրը 4,5 դոլարով. այսինքն՝ գնահատված արժեքից 100 անգամ պակաս եւ օտարման այս, ինչպես նաեւ Արթուր Բաղդասարյանի թվարկած մի քանի  դեպքերով եւս ԱԺ-ն ակնկալում է, որ պետք է զբաղվի գլխավոր դատախազությունը:

«Մեր գործն արել ենք, եւ, ինչպես հայտնի է, ԱԺ նախագահը նյութերն արդեն ուղարկել է գլխավոր դատախազություն, որովհետեւ Վերահսկիչ պալատը կամ խորհրդարանը քննություն անցկացնելու գործառույթ չունի»,- ասում է ՎՊ նախագահ Գագիկ Ոսկանյանը։ Թե ի՞նչ ընթացք կստանա  խորհրդարանից գլխավոր դատախազությանն ուղարկված հերթական գործը, գոնե մոտավորապես կարելի է կանխատեսել՝ հիշելով նախորդ բոլոր գործերի ճակատագիրը։ Չնայած, սովորաբար ԱԺ-ի համար ընթացքն առանձնապես կարեւոր էլ չի լինում, եւ քիչ հավանական է, որ հանրությունն իմանա, թե ո՞վ է «Ռուսավիասպեցկոմպլեկտ» անվան տակ հանդես եկող այն այնքան արտոնյալը, որին «Օրբիտա» համալիր ցանցն իր 77 հազար քառակուսի մետրով վաճառվել է ընդամենը 200 հազար դոլարով։

Կարեւորը՝ ժողովուրդն իմացավ, որ Արթուր Բաղդասարյանը հետեւողական է, եւ նա միակն է, որ ալան-թալանի հետ կապված գլխավոր դատախազությանը նյութեր է ուղարկել։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը, որը ծանոթացել է ՎՊ-ի հաշվետվությանը, գտնում է, որ եթե գլխավոր դատախազի ծրագրերում հաջորդ մշակութային ակցիան Մարս մոլորակի վրա ծառատունկ կազմակերպելը չլինի, եւ դատախազությունը որոշի զբաղվել ներկայացված նյութերով, ապա ՎՊ-ի այս հաշվետվությունը դեռ շատ ջուր է տանելու։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1171 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում