Թավշյա հեղափոխությունը չուներ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ. Մնացականյանը խոսել է Ֆրանսիայում

18/04/2019 schedule10:48

Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտ, որտեղ տեղի ուենցավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկում ֆրանսիացի առաջատար փորձագետների հետ՝ «Չեթըմ Հաուսի» կանոններով: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Իր խոսքի սկզբում Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, նշեց. «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին գործընթաց էր: Վստահ եմ՝ կհիշեք փոփոխություն պահանջող մարդկանց հոսքը Հայաստանի փողոցներում և նրանց ձեռքին նկատած կլինեք բարձրացված դրոշը՝ հայկական եռագույնը. որևէ այլ դրոշ չկար:  Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը չուներ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ: Դա վերաբերում է մեզ, մեր երկրին և մեր ժողովրդին»:

Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է անվտանգության խորը գիտակցության վրա, ինչը պայմանավորված է մի շարք  գործոններով. դա պատմական համատեքստն է, դա տարածաշրջանային քաղաքականությունն է և դա արդի համաշխարհային մարտահրավերներն են:

Նախարարի խոսքով վերջին 27 տարիների ընթացում Հայաստանը կառուցել է իր անվտանգության ճարտարապետությունը, որը հիմնված է համապարփակ և համագործակցային անվտանգության սկզբունքի հիման վրա: Այդ սկզբունքը ներառում է ռազմաքաղաքական  անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանի պետական և հասարակական կառույցների, տնտեսական և սոցիալական զարգացման անվտանգությունը: Համապարփակ անվտանգության ապահովման նպատակով Հայաստանը համագործակցում է իր դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ՝ մշտապես ունենալով այն ելակետը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես հայաստանամետ է, և Հայաստանը  որևէ երկրի հետ իր հարաբերությունները չի կառուցում մեկ այլ երկրի հաշվին։

Քննարկման ժամանակ տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի առնչությամբ։ Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԳ նախարարը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով, որ հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անօտարելի իրավունքի հարգման վրա:

Տպել
1379 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ