Ես հավատում եմ, որ Մարուքյանը մանրաթելերի մանրամասնությամբ կարող է տիրապետել Ս․ Սարգսյանի կոստյումին․ Վ․ Հովակիմյան

Երեկ խորհրդարանում շատ բուռն եւ ամենայն մանրամասնությամբ քննարկվեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի փաթեթը։ Այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը, որը նաեւ նախագծի փաթեթի հարակից զեկուցողն է։

Հովակիմյանն այսօր անդրադարձավ քննարկման ժամանակ հնչած մի քանի դիտարկումների, մասնավորապես իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությանը, որ «Իմ քայլը» պատրաստ է քննարկել այնպիսի տարբերակ, որ հնարավոր լինի ուժային կառույցների ղեկավարներին հարց ու պատասխանի հրավիրել ԱԺ․

«Բայց Մակունցի այս առաջարկից հետո մեր գործընկերները հայտարարեցին, որ դա Սահմանադրությամբ է կարգավորվում, որ հնարավոր չէ եւ այլն։ Այո՛, դա կարգավորվում է Սահմանդրության 112-րդ հոդվածով, որը նույն Սահմանադրության 202-րդ հոդվածի կարգավորումներով ենթակա է փոփոխման՝ Ազգային ժողովի երկու երրորդով։ Այլ կերպ ասած՝ այդ խնդրի կարգավորումը լիարժեք ԱԺ-ի տիրույթում է։ Եւ եթե խնդիրն այն է, որ ԱԱԾ պետը եւ ոստիկանապետը մասնակցեն հարց ու պատասխանին, այս խնդիրը շատ հեշտ լուծելի է, պետք չէ մեծ, անլուծելի խնդիր դարձնել դա»,-ասաց Վահագն Հովակիմյանը։

Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգը Սերժ Սարգսյանի հագով կարելուն եւ Սարգսյանի այդ կոստյումի վերաբերյալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթներին՝ «Իմ քայլ»-ի պատգամավորն արձագանքեց․

«Ես իհարկե հավատում եմ, որ պարոն Մարուքյանը ոչ միայն կոճակների, այլեւ մանրաթելերի մանրամասնությամբ կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումին, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը, եւ կրելու ենք մեր կոստյումը։ Ոչ ցանկություն ենք ունեցել որեւէ մեկի կոստյումը կրել, ոչ էլ դա մեզ համար տեսլական է եղել՝ ուրիշների կոստյումները մեր հագով ձեւելը, առավել եւս՝ դրա մանրամասնություններին ծանոթանալը»,-ընդգծեց պատգամավորը։

Վահագն Հովակիմյանը խոսեց նաեւ որոշ պատգամավորների արտահայտած այն մտքերի մասին, որոնցում նրանք կասկածի տակ են դնում կառավարության ավելի երտասարդ պաշտոնյաների կոմպետենտությունը․

«Զավեշտ է, երբ փորձ է արվում կառավարության նոր սերնդի պաշտոնյաների կոմպետենտությունը կասկածի տակ առնել, փորձել պիտակավորել։ Պետք է հիշողություն ունենալ եւ հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին։ Դիմացինին ոչ կոմպետենտության մեջ մեղադրելու համար գոնե պետք է այդ հիշողությունն ունենալ, հիշել, որ սեփական խմբակցության հրապարակային միտք արտահայտող, ելույթ ունեցող կազմը ԱԺ մի քանի գումարումներում միշտ նույն հինգ-վեց պատգամավորներն են»,-ասաց Հովակիմյանը՝ իր միտքը եզրափակելով մի ասույթով․

«Դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք ձեր գերանները տեսնել։ Առերեսվեք ձեր գերանների հետ, դա ձեզ կօգնի առաջ գնալ»։

Տպել
1554 դիտում

Նախագիծն ընդունվեց․ զինծառայողների աշխատավարձը կբարձրանա

35 մլն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինությանը եւ ամեն անգամ սթրեսի մեջ ենք՝ կարողանալո՞ւ ենք գումարը ծախսել․ վարչապետ

Մասիսի քաղաքապետի նկատմամբ «Էրեբունիի գործով» քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց նա մնում է մեղադրյալ

363 մլն 110 հազար դրամի ներդրում, 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով․ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ներդրում կանի

Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց․ էդ ճանապարհը խի՞ չեն սարքում

Վարշավան և Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելուն

Երեւանում կկառուցվի ժամանցային, զվարճանքի այգի․ կգործեն եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ

Քոչարյանի և մյուսների գործով դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է. հայտարարություն

ԵԱՀԿ-ն անցկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Գործադիրը հավանություն տվեց շուրջ 5 մլն դոլարի ներդրումային ծրագրին․կստեղծվի 20-50 նոր աշխատատեղ

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ վիզային ռեժիմը կվերանա

Գործադիրը հավանություն տվեց «Պետ․ նպաստների» եւ «Կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերին

Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարարն ափսոսանք է հայտնել Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու առթիվ

Հասանովն Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում 49 հարց է, 35-ը՝ չզեկուցվող

Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

Ոստիկանները թրաֆիքինգի դեպք են բացահայտել․ կասկածյալները տղամարդ ու կին են (տեսանյութ)

Թող Վազգեն Մանուկյանը չվախենա, բացահայտումները լինելու են ի շահ մեր պետականության․ Անդրանիկ Քոչարյան

Ինչպե՞ս ամրապնդել հայ-վրացական տնտեսական փոխգործակցությունը. քննարկում նախարարությունում

Վանաձորում գործադուլը շարունակվում է. քաղաքի երթուղայիններին միացել են միջհամայնքային գծերի վարորդները (լուսանկարներ)