Խնկոյանի դպրոցում 10 աշակերտ է սովորում

Լոռու մարզի Խնկոյանի հիմնական դպրոցում 10 աշակերտ է սովորում: Վերջին տարիներին դպրոցում աշակերտների թիվը գնալով նվազել է: Տնօրեն Մարինե Առաքելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի աշակերտների թվի պակասը նախակրթարանի բացակայությունն է. «Նախակրթարանի տարիքի երեխաները կողքի համայնքի նախակրթարան են հաճախում, որից հետո էլ շարունակում են այդ համայնքի դպրոց հաճախել»,-ասաց տնօրենը:

Խնկոյանի հիմնական դպրոցի շենքային պայմանները լավն են: Դպրոցը գազաֆիկացված է: Տնօրենի պնդմամբ՝ ամեն ինչ ունեն ոչ միայն նորմալ դասապրոցես կազմակերպելու, այլ նաեւ նախակրթարան բացելու համար: Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, ծրագիր են ներկայացրել, սպասում են արդյունքներին. «Աշակերտներ ունեմ, որ կողքի գյուղ են գնում տարիներ շարունակ, բայց եթե նախակրթարանս բացվի, նույն կողքի գյուղերի աշակերտները կգան իմ դպրոց՝ շենքային պայմանների պատճառով»:

Տնօրենն ասում է՝ նախակրթարանի տարիքի երեխաներ ունեցող ընտանիքները հատկապես ձմռանը մեծ խնդիրների առաջ են կանգնում, ճանապարհները փակվում են, դպրոց գնալ-գալը լուրջ խնդիր է դառնում. «Գյուղում ընտանիքներ ունենք, որ երեխաների պատճառով անգամ գյուղից դուրս եկան ու տեղափոխվեցին կողքի գյուղ»:

Խնկոյանի դպրոցը 16 աշխատակից ունի, որից 9-ը ուսուցիչներն են, մյուսները՝ ուսումնաօժանդակ աշխատակիցներ:

Դպրոցը չունի նաեւ ռուսերենի ուսուցիչ: Առարկան դասավանդվում է օտար լեզվի մասնագետի կողմից: Դպրոցի ապագան տնօրենը կապում է միայն ու միայն նախակրթարանի բացման հետ, որը ոչ միայն տարիների ընթացքում աշակերտների թվի ավելացում կարձանագրի, այլ նաեւ դպրոցը կփրկի փակվելու վտանգից:

Տպել
641 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան