Վերաքննիչ դատարանը պատճառաբանված անդրադարձ չի կատարել Քոչարյանի պաշտպանների բողոքներին․ որոշումը կբողոքարկվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին:

Ինչպես հայտնում են Քոչարյանի պաշտպանական խմբից, Վերաքննիչ դատարանը չի փոփոխել առաջին ատյանի դատական ակտը, հաստատված է համարել կաշառքի դրվագով հիմնավոր կասկածի ինչպես նաև խուսափելու հիմքի բացակայությունը:

«Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, որով առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, ապա այս մասով  պաշտպանական խումբը համամիտ չէ դատարանի որոշման հետ և գտնում է, որ դատարանը չի կայացրել իր լիազորություններից բխող որոշում,  ինչպես նաև պատճառաբանված անդրադարձ չի կատարել պաշտպանների ներկայացրած բողոքներին:

Առաջիկա օրերին պաշտպանական խումբը Վճռաբեկ բողոք կներկայացնի:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր մարտի 15-ի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշյալ որոշմամբ առաջին ատյանի դատարանն արձանագրել էր նաև, որ  Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է», - ասված է հայտարարության մեջ:

Տպել
521 դիտում

COVID-19. գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվին փոխանցվել է 822.549.779.5 դրամ

Արաբկիրում 38-ամյա կին է դանակահարվել. ձերբակալվել է նրա 36-ամյա ծանոթը (տեսանյութ)

Ստուգողական վարժանքներ են անցկացվել տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ

Աննա Հակոբյանը հիվանդանոցում անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված եւ Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին

Գեղադիր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչները կարող են կայանալ առանց հանդիսականների. The Independent

Քաղաքացին 87 միլիոն դրամով անշարժ գույք է գնել, բայց տնօրինել չի կարողանում. այն արգելանքի տակ է

Քաղաքացիների՝ տարբեր մեսենջերներից օգտվելու իմաստը ես չեմ հասկանում․ դրանք աբսուրդային մտքեր են․ Ռուստամ Բադասյան

Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր

9 տարի առաջ էկրանավորված «Վարակում» ֆիլմը կարծես ներկայացնում է մերօրյա կորոնավիրուսային իրականությունը

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տրամադրել է հումանիտար օգնություն իր ներկայության մարզերին

Հայբիզնեսբանկը հրավիրում է բոլորի ուշադրությունը

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. ընտանիքը հնարավորություն չունի գրավը մուծելու

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ

Ո՛չ, Մասիս Մայիլյանի ձայներն իր ձայներն են, Սամվել Բաբայանինը չեն. ՀՀ ԱԺ պատվիրակության գնահատականը՝ ԱՀ ընտրություններին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 150 համակարգիչ նվիրեց Շիրակի մարզի դպրոցականներին

Ժամը 15-ի դրությամբ 264 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (տեսանյութ)

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը. նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ

Հայաստանի եւ Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով կորոնավիրուսի համավարակի հաղթահարման թեմայով