Մեկնարկեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքի քննությունը

19/04/2019 schedule11:00

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, երեկ մեկնարկեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը:

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը գործի վերանայման հիմքում որպես նոր հանգամանք դրել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Եվրոպական դատարանը ճանաչել է Ոսկերչյանի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտումը, գտել է, որ կալանավորման անհրաժեշտ եւ բավարար պատճառներ ներպետական դատարանները չեն ներկայացրել: Որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին վճարել է 3000 եվրո գումար: Պաշտպանական կողմը գտնում է, որ ներպետական ատյանները նույնպես պետք է արձանագրեն Ոսկերչյանի իրավունքի խախտումը:

Գրիգոր Ոսկերչյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտի 8-ին, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1 մասով: Նա մեղավոր էր ճանաչվել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ՝ դատարանը որոշել էր նրան ազատել պատիժը կրելուց:

Դատարանում երեկ պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ բողոքը ներկայացվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի ապրիլի 16-ին կայացված դիմողի նկատմամբ կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման դեմ: Երկրորդ բողոքը ներկայացվել է 2009 թվականի հունիսի 2-ին կայացրած որոշման դեմ, որով դատարանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը Ոսկերչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ: «Վերաքննիչ դատարանին խնդրում եմ նշված երկու որոշումները բեկանել եւ վերացնել»,- ասաց Շուշանյանը: Ըստ նրա՝ որպես ՄԻԵԴ վճռի հետեւանք այն դատական ակտերը, որոնցով խախտվել է անձի որեւէ հիմնարար իրավունք, այդ դատական ակտերը պարտադիր կարգով պետք է բեկանվեն, վերացվեն. «Միայն այդ պարագայում կարող ենք համարել, որ անձի խախտված իրավունքը ներպետական մակարդակներում նույնպես վերականգնվել է»,- հավելեց Ոսկերչյանի պաշտպանը:

Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք պաշտպանական կողմը ՄԻԵԴ բողոքարկել է Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը: Պաշտպան Շուշանյանը թեւե չհասկացավ, թե հարցն ինչ առնչություն ունի քննվող բողոքի հետ, բայց պատասխանեց հետեւյալը. «Այո, Եվրոպական դատարան Գրիգոր Ոսկերչյանի անունից ներկայացվել է երկու գանգատ, երկրորդ գանգատի մասին նույնպես ՀՀ կառավարությանը Եվրոպական դատարանի կողմից ծանուցվել է, ժամկետ է տրվել հարցերին պատասխանելու, կառավարության խնդրանքով այդ ժամկետը երկարացվել է: Գործը քննության փուլում է»:

Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ արդեն իսկ Եվրոպական դատարանը փաստել է անձի իրավունքի խախտումը, ուստի գտնում է, որ Վերաքննիչ բողոքը բավարարման ենթակա չէ: «Մենք բոլորս քաջատեղյակ են ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշումների հետեւանքով նոր հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու իրավական ընթացակարգերին եւ դրա կապակցությամբ ինչպես ՄԻԵԴ-ը, այնպես էլ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներ ունեն այն կապակցությամբ, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: «Սկոզարին եւ Ջունտան ընդդեմ Իտալիայի» գործով մեկնաբանության է ենթարկվել կոնվեցիայի 46-րդ հոդվածը նաեւ մի շարք այլ վճիռներով, նաեւ այս հարցին անդրադարձել է Վճռաբեկ դատարանը Սեֆիլյանի գործով եւ արձանագրել, որ 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետեւյալ պարտավորությունները՝ վճարել նշանակված փոխհատուցումը, անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝ դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետեւանքների ներգործությունը, հնարավորինս վերականգնել մինչեւ խախտումը եղած իրավիճակը, իսկ դրա անհնարինության դեպքում դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը: Անձի ազատության իրավունքի խախտումը, որն արձանագրվել է Եվրոպական դատարանի կողմից, Եվրոպական դատարանի բարձր պալատ բողոքարկում չի կատարվել եւ ըստ էության այդ վճիռը մտել է օրինական ուժի մեջ. համադրելով ներկայացված վերաքննիչ բողոքը Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է փաստել, որ Եվրոպական դատարանը արդեն իսկ արձանագրել է անձի իրավունքի խախտում եւ դա անքննարկելի է եւ սահմանել ՀՀ-ին խախտված իրավունքների համար փոխհատուցել 3000 եվրո գումար»,- ասաց Պետրոսյանը: Նա ասաց, որ որեւէ անհատական գործադրման միջոց այս պայմաններում դատարանը արձանագրել չի կարող, քանի որ Վճռաբեկ եւ Եվրոպական դատարանները արձանագրել են՝ դադարեցնել արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետեւանքների ներգործությունը: «Չունենք այս պահին իրավունքների խախտման շարունակական փաստ եւ ներգործության հետեւանքերի վերացման որեւէ իրավական ընթացակարգ: Անձի իրավունքը խախտվել է դատարանի որոշմամբ, անձը գտնվում է ազատության մեջ եւ չկա որեւէ իրավական մեխանիզմ ներգործության հնարավորություն Վերաքննիչ դատարանի կողմից ակտը բեկանելու պայմաններում հնարավորություն ընձեռել անձի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,- որպես բողոքի պատասխան ասաց Պետրոսյանը:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի հարցին՝ եթե ներգործության միջոցներ լինեին՝ դատախազությունը բողոքներ կբերե՞ր թե՝ ոչ, Պետրոսյանը պատասխանեց՝ միանշանակ: Մուշեղ Շուշանյանը արձագանքնեց, որ եթե դատարանը մերժի բեկանել դատարանի որոշումները եւ վերացնել դրանք, ուրեմն, իր խորին համոզմամբ, դա կնշանակի մի բան, որ ՀՀ-ն, ՀՀ դատարանները հրաժարվում են ճանաչել Եվրոպական դատարանի վճռով ճանաչված խախտումը եւ հրաժարվում են այդ խախտումը արձանագրել ներպետական մակարդակով:

Պետրոս Պետրոսյանն էլ նկատեց, որ մինչեւ ՄԻԵԴ-ի սույն վճիռը անձնական ազատության իրավունքի խախում բազմիցս եվրոպական դատարանը ՀՀ-ի դեմ կայացրել է:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 3-ին:

2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Գրիգոր Ոսկերչյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պատասխանատուն. նա, հիշեցնենք, Աբովյանի նախկին քաղաքապետն էր: Ոսկերչյանի ընտանիքը հայրենադարձել է Սիրիայից եւ բնակություն հաստատել Հայաստանում:

Տպել
2034 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը