Երեխաներին պետք է սովորեցնենք ինքնուրույն կյանք վարել եւ բարձր պահենք նրանց արժանապատվությունը. ՄԻՊ-ի անակնալ այցը

18/04/2019 schedule19:55

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոց։ Նա ուսումնասիրել է դպրոցի պայմանները, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, ծանոթացել նրանց առօրյային։

«Մեր նպատակն է երաշխավորել այս դպրոցում սովորող երեխաների իրավունքները, նպաստել կարծրատիպերի վերացմանը և գործադրել ջանքեր, որպեսզի այստեղ սովորող երեխաները լինեն հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները: Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բացառենք որևէ տեսակի մեկուսացում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ հատուկ դպրոցներում շատ խնդիրներ լուծվում են անձնային մակարդակում աշխատակիցների բարեխղճությամբ, սակայն բացակայում է պետության համակարգված միասնական քաղաքականությունը, որը պրակտիկայում կապահովեր երեխաների իրավունքների պաշտպանության ամուր մեխանիզմ:
Դրական է, որ այս դպրոց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախորդ այցերի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ հաստատությունը որոշակի քայլեր է ձեռնարկել (բուժկետում բացվել է մի քանի մատյան, իրականացվել են որոշակի վերանորոգման աշխատանքներ և այլն)։Դպրոցի մշտադիտարկումը, այդ թվում՝ այցերը դպրոց արձանագրել են խնդիրներ, որոնք համակարգային բնույթի են և բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Օրինակ՝ գրեթե բոլոր հաստատություններում առկա են լուրջ խնդիրներ բուժծառայությունների կազմակերպման հարցում: Բավարար չեն բժշկական անձնակազմի սոցիալական երաշխիքները, բացակայում են նրանց վերապատրաստման հստակ մեխանիզմներ: Գոյություն չունի երեխաների նկատմամբ հնարավոր բռնության կամ երեխաների վնասվածքների կանխարգելման, այդ դեպքերի արձանագրման մատյանները լրացնելու եւ այլ կառույցների (օրինակ՝ հիվանդանոց կամ պոլիկլինիկա) հետ աշխատանքի միասնական պրակտիկա:

Բոլոր նման հաստատություններում պետք է առավել մեծ ուշադրություն դարձվի երեխաների մասնավոր կյանքի երաշխավորմանը: 

Թիվ 14 հատուկ դպրոցի հետ կապված՝ հրատապ լուծման ենթակա խնդիր է բրայլյան դասագրքերի բացակայությունը. առկա հատուկ դասագրքերի քանակը խիստ անբավարար է: Երեխաները եւ ուսուցչական կազմը ստիպված են օգտագործել հանրակրթական դպորցների համար նախատեսված դասագրքեր։ Այդ դասագրքերը հարմարեցված չեն տեսողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին: Ուսուցիչների համար պետք է լինեն վերապատրաստման այնպիսի դասընթացներ, որոնք ուղղված են դպրոցում սովորող երեխաների հետ վերաբերմունքի հատուկ հմտությունների կատարելագործմանը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում կցուցաբերի աջակցություն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համատեղ աշխատելով բոլոր իրավասու մարմինների հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երեխաների իրավունքների հարցում օժտված է միջազգային կոնվենցիոն կարգավիճակով, մասնավորապես՝ իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:

Հաղորդագրությունը տարածել է ՄԻՊ գրասենյակը

Տպել
1873 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի միջև առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը