Աննա Հակոբյանը հյուրընկալել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի  18-ին ընդունել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին, կանադահայ բարերարներ Խորեն Մարդոյանին և Հայկ Լապոյանին:

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Վան Լապոյանը խնդրել է մանրամասն ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ Կանադայում բազմաթիվ հայ գործարարներ ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ունենալ հիմնադրամի ծրագրերում: Աննա Հակոբյանը շեշտել է, որ հիմնադրամի ուղղությունները լայն են և ընդգրկուն:«Հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Մեր նպատակն է երկարաժամկետ ծրագրերի միջոցով հասնել լուրջ փոփոխությունների, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, փոխել մտածելակերպը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը՝ մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեության ուղղությունները:

Վան Լապոյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Հայաստանն առանց պլաստիկե թափոնների» ծրագրի, հիմնական ուղղությունները: Ղազարյանը շեշտել է, որ ծրագիրը իրականացման փուլում է և հիմնական նպատակն է հասարակության լայն զանգվածների շրջանում հասնել վարքագծի փոփոխության, որպեսզի մարդիկ հրաժարվեն կիրառել պլաստիկե իրեր:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:   

Տպել
1032 դիտում

Հրշեջ-փրկարարները Երեւանում ու մարզերում մարել են մոտ 66.87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»