Գիշերը եւ վաղ առավոտյան. «Նաիրիտը» դարձյալ անհանգստացնում է

19/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 19-ի համարում

Երեւանի Նորագավիթ թաղամասի բնակիչները բողոքում են կրկին գործարկվող «Նաիրիտ» գործարանի արտանետումների հոտից, որն իրենց անհանգստացնում է հատկապես գիշերը եւ վաղ առավոտյան: Նրանք նշում են, որ այդ վիճակն է արդեն մոտ մեկ ամիս, եւ սկզբում իրենք կարծել են, թե ժամանակավոր երեւույթ է. ինչ-որ փորձարկումներ են անում, իսկ արտանետումներն էլ, օգտվելով առիթից, որ ժողովուրդը քնած է, գիշերն են բաց թողնում: Նրանք չգիտեին, որ պարզապես «Նաիրիտը» հենց այդ ժամանակվանից (ապրիլի 1-ից) սկսած՝ նորից է աշխատում, եւ գազի հոտն ամենեւին էլ որեւէ փորձարկման արդյունք չէ. այսուհետ դա իրենց համար կայուն վիճակ պետք է լինի: Նորագավիթի բնակիչ Արսեն Ադամյանն ամենեւին էլ հուսավառված չէ գործարանի աշխատելուց եւ չի ցանկանում, որպեսզի հանուն որեւէ մեկի շահերի իր ընտանիքը թունավոր գազ շնչի:

«Չիմանալով, թե ում է վաճառվել, եւ ովքեր են դրա տերերը՝ համոզված եմ, որ արտադրանքի զգալի մասը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, եւ պետական բյուջեն երեւի թե շատ չնչին մասով է ավելանում այդ գործարանի աշխատանքից, ու մեր առողջության հաշվին ինչ-որ կապիտալիստներ գումարներ են աշխատում»,- ասում է Արսեն Ադամյանը՝ զարմանալով մեր իշխանությունների թողտվության ու էկոլոգիայով զբաղվող հատուկ կազմակերպությունների վրա, որոնք, նրա կարծիքով, պետք է որ լինեն. «Իրենց կաբինետում նստած, հետաքրքիր է, այդ ի՞նչ էկոլոգիա են ուսումնասիրում, որ ատոմային ռումբի պես գործարանն աշխատում է մեր բոլորիս քթի տակ՝ աղտոտելով մթնոլորտը»: Նորագավիթի բնակիչները թեեւ դժգոհում են արտանետված գազից, սակայն նշում են, որ դա իրենց առողջության կամ ինքնազգացողության վրա դեռեւս չի անդրադարձել: Բացառությամբ մի դեպքի:

Տիկին Արմինեն, հայտնելով, որ առավոտյան շնչելը մի տեսակ դժվար է լինում, հիշում է հարեւանուհու՝ Լուսիկի իրեն հայտնած դժգոհությունը, թե մի գիշեր այդ գազից շնչահեղձ է լինելիս եղել (մեր այցելության պահին նա տանը չէր): «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Կարեն Իսրայելյանը հավաստիացնում է, որ իր ղեկավարած գործարանի արտանետածը քլոր է եւ անվնաս, իսկ տիկին Լուսիկն, ամենայն հավանականությամբ, ասթմայով հիվանդ է: «Եթե այդպիսի բան լինում է, շտապ օգնություն են կանչում, որը գրում է պատճառը»,- ասում է պարոն Իսրայելյանն՝ ավելացնելով, թե ժողովուրդը ետ է վարժվել «Նաիրիտի» աշխատելուց, հիմա պետք է կամաց-կամաց համակերպվի: Գործարանն աշխատում է նախկին հզորությամբ, բնականաբար՝ արտանետումների ծավալն էլ նույնն է: Իսկ այն, որ գազի հոտը մարդիկ հատկապես գիշերային ժամերին են զգում, Իսրայելյանը բացատրում է նրանով, որ այդ ժամերին օդն աղտոտող մյուս պատճառները գրեթե բացակայում են, եւ գործարանի արտանետումների հոտն ավելի է զգացվում, քանի որ այդ արտանետումներն անընդհատ էլ լինում են:

Գլխավոր տնօրենը հավաստիացնում է, որ դրանք անվնաս եւ նորմայի սահմաններում են, հակառակ դեպքում համապատասխան մարմիններն իրենց կստիպեին համապատասխան ֆիլտրեր տեղադրել, որը կնվազեցներ արտանետումների  ծավալը: Այս խնդրի լուծումը, ծախսատար լինելու պատճառով, չի մտնում գործարանի  ղեկավարության առաջիկայում իրագործելիք պլանների մեջ: «Այսօր մեր հիմնական նպատակն աշխատելն է, աշխատավարձերի նախկին պարտավորությունների մարումը, նոր դրանից հետո արդեն գործարանի հետագա զարգացման համար մնացած ծրագրերի կատարումը»,- պարզաբանում է Կարեն Իսրայելյանը:

Բնապահպանության նախարարությունից ցանկացանք ճշտել, թե ի՞նչ նյութեր է արտանետում «Նաիրիտը» (հազիվ թե միայն քլոր, ինչի մասին հիշատակել էր պարոն Իսրայելյանը), եւ ինչպե՞ս է, որ ֆիլտրի անհրաժեշտություն չկա, սակայն պարզվեց, որ մեր սահմանադրական իրավունքը հարգելու եւ մեզ հետաքրքրող տեղեկատվությունը տրամադրելու  համար համապատասխան բաժնին անհրաժեշտ է նախարարի հանձնարարականը, այն էլ՝ նրան ուղղված մեր նամակ-խնդրանքից հետո: Մեզ չհաջողվեց (գրեթե չհաջողվեց) իմանալ նաեւ, թե մարդու առողջությանն ի՞նչ վնաս կարող են հասցնել «Նաիրիտի» արտանետումները: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը հանրապետությունում չէր, իսկ աշխատանքի հիգիենայի եւ ճառագայթային անվտանգության բաժնի պետ Սոսո Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նախ հայտնեց, որ դա մի ամբողջ դասախոսության թեմա է, հետո ասաց, թե արտանետումները բոլոր տեսակի հիվանդությունների պատճառ կարող են դառնալ, վերջում էլ հիշեց, որ առանց տեսչության պետի հանձնարարության ինքը չի կարող խոսել: Իսկ պետը կվերադառնա միայն երկու օր անց:     

Աննա Զախարյան

Տպել
796 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում