ՍԴ-ում. ապօրինությունների օրինականացում

19/04/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 19-ի համարում

Սահմանադրական դատարանը երեկ ավարտեց Կենտրոնի կառուցապատման հիմքում ընկած օրենքների եւ ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի թիվ 1151 որոշման (սահմանում է սեփականատերերից օտարվող տարածքները) սահմանադրականության հարցի քննարկումը: Այսպիսով, ՍԴ-ն որոշեց, որ Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը («Հողամասը պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելը»), Հողային օրենսգրքի 104, 106 եւ 108 հոդվածները (կրկին վերաբերում են հողամաս եւ անշարժ գույք վերցնելու իրավահարաբերություններին), ինչպես նաեւ ՀՀ կառավարության վերը նշված որոշումը, չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներին: Սակայն սա դեռ չի նշանակում, որ հակասահմանադրական ճանապարհով իրենց սեփականությունից զրկված Կենտրոնի մի քանի հարյուր բնակիչների իրավունքները կվերականգնվեն:

Ավելին, ՍԴ որոշումը նույնիսկ հնարավորություն է տալիս, որ  վերը նշված դրույթների հիման վրա օտարումները եւ վտարումները շարունակվեն: Ինչեւէ, առաջ չանցնենք եւ իրադարձությունները ներկայացնենք հերթականությամբ: Հիշեցնենք, որ վերը նշված դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար հիմք էր հանդիսացել ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի ՍԴ դիմումը: Պատասխանողները երկուսն էին`  ՀՀ կառավարության կողմից՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ նախագահի կողմից` Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենդ Գեւորգ Մհերյանը: ՍԴ դիմումի քննարկումը սկսվել եւ ընդհատվել էր մարտի 21-ին: ՍԴ-ն այդ օրը որոշել էր քննարկումներին ներգրավել փորձագետների:

Փորձագետները ներկայացրել էին իրենց կարծիքները, որոնք, ինչպես պարզ դարձավ, հօգուտ դիմող կողմի տեսակետի էին, այսինքն, ըստ նրանց, վիճարկվող դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահամանադրությանը: Երեկվա ՍԴ նիստում միանգամից լսվեցին կողմերի եզրափակիչ ելույթները: Հենց կողմերի ելույթներից կարելի էր կռահել, թե քննարկումների ընթացքն ինչ ուղղությամբ է ընթանալու: Ասենք, Արմեն  Հարությունյանը իրեն առավել քան ինքնավստահ էր զգում, իսկ Դավիթ Հարությունյանը մոտավորապես այն վիճակում էր, ինչպիսին լինում են մարդիկ, ովքեր գիտեն, որ իրենք մասնակցում են մի գործընթացի, որում պարտվելու են, եւ որ ամենակարեւորն է, ինքը միջոց է հակառակորդ կողմի հեղինակության բարձրացման համար: Մի խոսքով, մնում էր միայն ցավակցել Դավիթ Հարությունյանին: Ելույթները ավարտվեցին, եւ ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ, որտեղից դուրս եկավ մոտ հինգ ժամ անց:

ՍԴ որոշման ընթերցումը տեւեց մոտ 45 րոպե: Ինչպես միշտ, որոշումն ընթերցեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Այսպիսով, ՍԴ որոշման պատճառաբանական մասում արձանագրվեց, որ սեփականության հարկադիր օտարումը կարող է իրականացվել բացառիկ նպատակների համար: «Երբ առկա է հասարակության կարիքը, որը պետք է լինի կոնկրետ եւ հստակորեն արտահայտված որոշակի սեփականության առնչությամբ... Հասարակության եւ պետության ամեն մի կարիք սեփականության օտարման հիմք չի կարող հանդիսանալ, այդ կարիքները պետք է լինեն բացառիկ, պայմանավորված գերակա հանրային շահով: Սեփականության օտարման կարգը պետք է սահմանված լինի օրենքով»,- ասվում է պատճառաբանական մասի 8-րդ կետում:

ՍԴ-ն գտնում է նաեւ, որ եթե հարկադիր օտարումը տեղի չի ունեցել հատուկ օրենքով, որը հստակ կսահմանի դրա իրագործման նրբությունները, ապա նման միջամտությունը սեփականության իրավունքին անհամամասն է: Սեփականության իրավունքի երաշխիք է մատնանշվում այն հանգամանքը, որ օտարումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ գերակա հանրային շահերի դեպքում»: Ուստի, ՍԴ-ն նաեւ արձանագրեց. «ՍԴ-ն գտնում է, որ ՀՀ-ն պետք է օրենքով հստակ սահմանի հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման իրավական ռեժիմը»: Իսկ ընդունվելիք համապատասխան օրենքները պետք է պարունակեն հասարակության եւ պետության կարիքի առկայությունը եւ դրա հիմնավորումները, այդ կարիքի բացառիկ եւ գերակա լինելը եւ դրա հիմնավորումները:

Ապագա օրենքները պետք է ապահովեն «պետական կարիքի» եւ սեփականատիրոջ իրավունքների արդարացի հավասարակշռությունը: Օրենքը նաեւ պետք է հստակ կանոնակարգի, որպեսզի օտարումից հետո վերցված գույքը օգտագործվի այն գերակա կարիքները լուծելու նպատակով, ինչի համար այն վերցվել է: ՍԴ-ն նաեւ արձանագրեց, որ սեփականատիրոջ եւ պետության միջեւ, ի դեմս նրա լիազոր մարմնի, կնքվում է գերակա հանրային շահով պայմանավորված, հասարակության եւ պետության կարիքների համար գույքի օտարման եւ համարժեք փոխհատուցման պայմանագիր, որով տրվող փոխհատուցումը չի կարող դիտվել, որպես հարկվող եկամուտ: Սա այն դեպքում, երբ Կենտրոնից վտարված բնակիչներին տրվող «փոխհատուցումներից» մինչ օրս պահվում է 10 տոկոս եկամտահարկ:

Փոխհատուցման հարկման խնդրին մենք դեռ կանդրադառնանք: ՍԴ-ն արձանագրեց, որ ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները չեն ստեղծել անհրաժեշտ եւ բավարար նորմատիվային իրավական նախադրյալներ Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասի (սահմանում է, որ սեփականության հարկադիր օտարումը կարող է իրականացվել բացառիկ, գերակա պետական եւ հասարակական կարիքների համար) պահանջների պահպանման համար:

Պատճառաբանական մասը ներկայացնելուց հետո ՍԴ նախագահը ընթերցեց հիմնական որոշումը, որը բաղկացած է 5 կետից, եւ դրա կատարումը պարտադիր է: Առաջին երեք կետերը վերաբերում էին ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի եւ Հողային օրենսգրքի վերը նշված դրույթներին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2002թ. թիվ 1151Ն որոշման հակասահմանադրական լինելուն: Սակայն ամենահետաքրքիր մասը ընդգրկված էր որոշման չորրորդ կետում:

Դրանով սահմանվեց. «ՀՀ ԱԺ-ն եւ կառավարությունը պարտավոր են հնարավորինս սեղմ ժամկետներում քննության առարկա հիմնախնդրին առնչվող բազմաթիվ իրավական ակտերը ՀՀ Սահմանադրության եւ սահմանադրական դատարանի որոշման պահանջներին համապատասխանեցնել: Օրենքով հստակ կանոնակարգել բացառիկ գերակա հանրային շահերով պայմանավորված հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման իրավական ռեժիմը: Սույն որոշման մեջ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչված իրավական նորմերի վերջնական ժամկետ սահմանել օրենքի հիման վրա նման իրավական ռեժիմի ուժի մեջ մտնելու պահը, բայց ոչ ուշ, քան 2006թ. հոկտեմբերի 1-ը»:

Վերջին 5-րդ կետն այն մասին է, որ ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այսպիսով, ինչպես նկատեցիք, օրենքների հակասահմանադրական ճանաչված դրույթները եւ կառավարության որոշումները շարունակում են ուժի մեջ մնալ: Այս դրույթը հնարավորություն կտա նաեւ, որպեսզի փաստացի չընդհատվի Կենտրոնի տարածքների օտարման եւ վտարումների գործընթացը: Մի խոսքով, չնայած օրենսդրական դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, բայց ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչեւ պատրաստ կլինեն նոր` Սահմանադրությանը համապատասխանող օրենքներն ու իրավական ակտերը: Ավելին, ՍԴ որոշման մեջ ոչինչ ասված չէ այն խնդրի մասին, թե ինչպես պետք է լուծվի այն բնակիչների հարցը, ում նկատմամբ կիրառվել են այդ հակասահմանադրական նորմերը:

Մի խոսքով, սահմանադրական իրավունքի խախտման հետեւանքների վերացումը թողնվում է նույն խախտող մարմինների՝ ՀՀ կառավարության եւ ԱԺ-ի հայեցողությանը: Իսկ թե որքանով ԱԺ-ն եւ կառավարությունը կցանկական իրենց արածների հետեւանքները վերացնել, կարծում ենք, դժվար չէ կռահել: Կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսել էինք մեր նախորդ հրապարակումներում: ՍԴ որոշմամբ ոչ թե վերականգնվում են ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները, այլ պարզապես փորձ է արվում օրինականացնել տարիներ շարունակ ձգված ապօրինությունները: Սա ավելի շուտ ապագա անորոշություններից պաշտպանվելու ուղղված քայլ է: Ի դեպ, Դավիթ Հարությունյանն իր ելույթում ակնարկում էր, որ ՍԴ քննարկումը, միեւնույն է, քաղաքացիներին որեւէ օգուտ չի բերելու, հենց այդ կոնտեքստում էլ նա պնդեց, որպեսզի ՍԴ-ն իր որոշման մեջ հատուկ անդրադառնա «փոխհատուցումների» հարկման խնդրին:

Կասկած չկա, որ ԱԺ բոլոր քաղաքական ուժերը ՍԴ որոշմամբ ոգեւորված կլինեն, քանի որ այն հնարավորություն է տալիս եւս մեկ թեմայով խորհրդարանի ամբիոնից պոպուլիստական ելույթներ ունենալ: Իսկ արդյունքում կհաստատեն այն օրենքի նախագիծը, որով ընդամենը կօրինականացվեն մինչ այս տեղի ունեցած ապօրինությունները: Ավելին, մեր տեղեկություններով, համապատասխան օրենսդրական նախագծերը արդեն իսկ կառավարությունում մշակվում են, եւ շատ կարճ ժամկետում դրանք կներկայացվեն ԱԺ-ին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ն հավատարիմ մնաց իր կերպարին եւ իրադարձությունների ընթացքը արձանագրողից ավելի վեր չկարողացավ բարձրանալ:

Վահագն Հովակիմյան

Տպել
924 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի