Մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե որ տնտեսվարողի հետեւում ով է կանգնած. ՊԵԿ 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան

Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն ամեն օր տեղեկացնում են, որ գազալցակայանները չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս: Վարչապետը նշեց, որ բոլոր գազալցակայաների եւ բենզալցակայանների հետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ եւ հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենից եւ ոստիկանապետից, թե ինչու այդ հարցը չեն լուծում: Վարչապետը ՊԵԿ-ին հորդորեց, որ խախտում թույլ տվողներին թեկուզ օրական 1000 անգամ տուգանեն:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ:

- Պարոն Մաշադյան, երեկ կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ բենզալցակայաններն ու գազալցակայանները ՀԴՄ չեն տալիս: Դրանից հետո նաեւ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ 71 գազալցակայաններում միջոցառումներ են իրականացվում: Մինչ վարչապետի գործողություններ իրականացնելու մասին կոչը, ՊԵԿ-ը տեղյա՞կ էր այս խնդրի մասին:

- Ոլորտը նոր չէ, որ մեզ համար ռիսկային է համարվում: Մենք սկսած մայիսի 1-ից գազալցակայաններում 475 ստուգողական միջոցառում ենք իրականացնել: Այդ 71 հատից բացի, որն ընթացքի մեջ է գտնվում, 75 հատն էլ արդեն ավարտել ենք:

- Ի՞նչ հաճախականությամբ է ՊԵԿ-ը ստուգումներ իրականացրել վերջին մեկ տարվա ընթացքում ԱԳԼՃԿ-ներում եւ բենզալցակայաններում:

- Մենք մեր հսկողական աշխատանքները իրականացնում ենք ռիսկերի վերլուծության հիման վրա: Այդ ռիսկերն ինչպես են գնահատվում. մենք ամեն ամիս «Գազպրոմ»-ից տեղեկություն ենք ստանում, թե ինչքան գազ է մատակարարվել այս գազալցակայաններին: Այդ ստացված տվյալները դառնում են հիմնական վերլուծական այն տվյալները, որոնց հետ սկսում ենք համադրել աշխատողների թվաքանակ, ՀԴՄ-ով տպված կտրոնների հաճախականություն եւ այլն: Բազմաթիվ բաներ կան, որ վերլուծում ենք: Բացի դրանից տեղի են ունենում ռիսկերի նույնականացումներ: Ամբողջ ինֆորմացիան մշակելուց հետո նախաձեռնում ենք հսկողական միջոցառում, եթե խոսքը ՀԴՄ կտրոն տրամադրելու մասին է:

Մեզ օգնում են նաեւ քաղաքացիները: Եթե մենք բողոքներ ենք ունենում այս կամ այն կտրոն չտրամադրելու հետ կապված՝ անմիջապես միջոցառում ենք իրականացնում: Բայց ի՞նչ խնդիր ենք մենք ունենում այդ հսկողական աշխատանքների մեջ. իմ գնահատմամբ՝ գազալցակայաններում ներկա պահին ՀԴՄ կտրոն չտրամադրելը կարող է տատանվել մոտավորապես 10-ից 15 տոկոսի շրջանակներում: Եթե գազալցակայանը գիտի, որ պիտի 15 տոկոս ՀԴՄ չխփի, որ իր թվերի մեջ տեղավորվի, նա ՀԴՄ չի տրամադրում իրեն ծանոթ, մշտական հաճախորդներին: Այսինքն, եթե գնում են մեր տեսուչները, գազալցակայանները կտրոնը տրամադրում են: Եթե գնում է իր ընկերը, իր բարեկամը կամ իր ամենօրյա հաճախորդը, այ նրանց հնարավոր է, որ չտրամադրեն: Օրենսդրորեն մենք խնդիր ունենք դա արձանագրելու հետ: Եթե տեսուչը տեսավ, որ իր դիմացի մեքենային չտվեց ՀԴՄ կտրոն, նա չի կարող դա արձանագրել: Մինչեւ ինքը չառնի, չտա, այդ դեպքում նա խախտում արձանագրելու իրավունք չունի: Սա մեզ համար օրենսդրական խնդիր է ու ոչ միայն գազալցակայաններում: Թաղային խանութներ էլ կան՝ շենքերի միջակայքում: Տեսնում ենք, որ մեծ առեւտուր կա այդտեղ, տեսուչը հերթի մեջ կանգնած է, իր դիմացի մարդուն կտրոն չեն տալիս, բայց իրեն տալիս են ու տեսուչը չի կարողանում խախտում արձանագրել, որովհետեւ օրենքով ինքը պետք է անի այդ գնումը:

- Ի՞նչ չափով տուգանքներ են նշանակվում այդ տնտեսվարողների նկատմամբ ու արդյո՞ք այդ չափը այնքան է, որ պետք է նրանց սթափեցնի եւ օրինականության դաշտ բերի:

- Տուգանքի չափերը բոլոր ոլորտներում նույնն են: ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար առաջին դեպքում 150 հազար դրամ է, տարվա մեջ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ 300 հազար դրամ է:

- Վարչապետը նաեւ ասաց, որ կոնկրետ մարդիկ են կանգնած գազալցակայանների եւ բենզալցակայանների հետեւում: Ովքե՞ր են այդ մարդիկ:

- Ճիշտն ասած, ներկա պահին՝ սկսած անցած տարվա մայիս ամսվանից, մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե որ տնտեսվարողի հետեւում ով է կանգնած:

- Արդյո՞ք ԱԱԾ կամ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները առնչություն ունեն գազալցակայանների եւ բենզալցակայանների բիզնեսների հետ:

- Քանի որ ես կոմիտեի նախագահի առաջին տեղակալն եմ, պաշտոնապես հայտարարում եմ՝ ՊԵԿ պաշտոնյաներից որեւիցե մեկը՝ հատկապես բարձրաստիճան, որեւիցե առնչություն չունի այդ ոլորտների հետ ընդհանրապես:

- Իսկ ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կամ այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները առնչություն ունե՞ն այս ոլորտի հետ: ՊԵԿ-ը նմանատիպ հսկողություն իրականացնո՞ւմ է:

- Մեզ մեր ներքին անվտանգությունը եւ հարկային ծառայությունը պատշաճ մակարդակով իրականացնելու համար հետաքրքրում է մեր աշխատակիցների վարքագիծը՝ բիզնեսի հետ առնչություն ունենալու մասով: Ես այս մասով պատասխանեցի, որ մենք որեւիցե առնչություն չունենք այդ ոլորտների հետ: Իսկ այլ իրավապահ մարմիններ կամ պաշտոնյաներ բիզնեսի հետ առնչություն ունեն, թե՝ ոչ, ես քիչ առաջ պատասխանեցի, որ դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, քանի որ չի կարող որեւիցե ազդեցություն ունենալ մեր գործողությունների վրա:

- Ձեր հասցեին բազմիցս քննադատություններ են հնչում: Նշում են, որ ՊԵԿ-ում են աշխատում ձեր բոլոր բարեկամները: Ձեր որդու՝ Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ դառնալու հարցն էր քննարկվում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման քննադատություններին: Եւ որքանո՞վ եք դուք ազդում այդ պրոցեսներին:

- Ես ընդհանրապես դա քննադատություն չեմ համարում իմ հասցեին: Ես քննադատություն չեմ համարում, որ իմ տղան երիտասարդ տարիքում, աշխատելով դատախազությունում, ծառայում է Հայաստանի Հանրապետությանը: Որովհետեւ նա այս պահին, որտեղ որ աշխատում է, չկա որեւիցե օրենքի տառի խախտում կամ ինչ-որ մի խնդիր, ինչի արդյունքում նա չէր կարող աշխատել դատախազությունում: Ես առաջարկում եմ այդ հետաքրքրությունն ունեցող անձանց, նաեւ լրագրողներին՝ հետաքրքրվեն, ասեն, թե ինքն ինչպես է սովորել դպրոցում կամ համալսարանում, հնարավո՞ր է, որ ինքն այդ տարիքում զբաղեցներ այդ պաշտոնը, կա՞ որեւէ խախտում, հետո նմանատիպ հրապարակումներ անեն:

ՊԵԿ աշխատակիցների հետ կապված՝ ովքեր աշխատում են ՊԵԿ-ում եւ առնչություն ունեն ինձ հետ ասեմ. ես չեմ թաքցնում, որ աշխատելով երկար տարիներ ՊԵԿ-ում՝ իմ ընկերների, ընկերական շրջապատի լավագույն թեւը աշխատում է ՊԵԿ-ում: Այսինքն, ես աշխատելով մի ծառայությունում, տարիների ընթացքում ձեռք եմ բերել ընկերներ եւ հաստատ որեւիցե մեկից հրաժարվելու կամ չընդունելու խնդիր չունեմ: Ես հպարտանում եմ իմ ընկերներով եւ շրջապատով: Ես չեմ կարող ազդեցություն ունենալ ՊԵԿ-ում որեւիցե մեկին նշանակում կատարելու հարցում, քանի որ դա իրականացվում է մրցութային հանձնաժողովի միջոցով: Այսինքն, մրցույթ է հայտարարվում, այս վերջին մրցույթին էլ մենք խնդրեցինք, որ նաեւ լրատվամիջոցները մասնակցեն, տեսնեն, թե մենք ինչպես ենք ընտրություն կատարում: Այնտեղ հանձնաժողով կա, որի անդամներից են նաեւ վարչապետի խորհրդականը, ֆինանսների նախարարության վարչության պետը:

Ասեմ ավելին, եթե անգամ իմ հարազատ եղբայրը լինի, որ չբավարարի ՊԵԿ-ի այսօրվա պահանջներին, ես ձեզ հավաստիացնում եմ՝ առաջինը ես դեմ կքվեարկեմ, որովհետեւ լավագույն կադրերի խնդիրը մեր այսօրվա ամենալուրջ խնդիրն է: Ընդհանրապես իմ աշխատանքային կարիերայում ես երբեք հաշվի չեմ առել՝ այս աշխատակիցը իմ բարեկամն է, թե ինչ-որ այլ անձնավորություն: Ինձ համար այն աշխատակիցը, որը նվիրված աշխատում է, իմ ամենալավ ընկերն ու բարեկամն է:  

Տպել
3656 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ