Ն. Փաշինյանը խոստացավ անձամբ զբաղվել ծնողազուրկ զինվորին Արցախ չտեղափոխելու խնդրանքով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս անդրադարձավ հարցերից մեկին, որը թեեւ հազարավոր լայքեր չէր հավաքել, սակայն կարեւոր խնդրանք էր հարցատուի համար: Ավելին, վարչապետը նախապես տեղեկություններ էր ստացել խնդրանքի վերաբերյալ:

Հարցի հեղինակը Գյումրիում ժամկետային զինծառայություն անցնող զինվորներից մեկի քույրն էր, որը նշում էր, որ իր երկկողմանի ծնողազուրկ եղբայրը ծառայում է հայոց բանակում, մեկնել է ինքնակամ, ծառայում է նորմալ, սակայն նրան որոշել են տեղափոխել Արցախ:

Քույրը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, խնդրում էր նրան չտեղափոխել Արցախ, չթողնել, որ ծնողներից զրկված իրենց եղբայրը շատ հեռանա Գյումրիից: Օգտատերը նաեւ նշում էր, որ հեղափոխության բոլոր օրերին տղան եղել է հրապարակում, մասնակցել բոլոր ցույցերին, չի վախեցել անգամ ոստիկանական գործողություններից ու կամավոր է մեկնել ծառայության:

Վարչապետը նշեց, որ մինչ պատասխանելն ավելի վաղ ուսումնասիրել է նշված տղայի գործը: Նշեց, որ եթե անգամ տղան ինքնակամ էլ մեկնի Արցախում ծառայության, միեւնույն է, օրենքն արդեն նախատեսել է, որ Նարեկ Ստեփանյանը (զինծառայողի անունն է), որը ծառայում է հիմա Գյումրիում, Արցախում չպետք է ծառայի առաջնագծում, քանի որ երկկողմանի ծնողազուրկ է:

«Ես կհետաքրքրվեմ եւ կիմանամ, թե ինչ է նախատեսվել նրա համար եւ ինչ լուծում կարող է լինել: Ես հիմա նշեմ, որ չգիտեմ, թե Նարեկի ծնողները ինչ հանգամանքներում են ծառայել, բայց կա օրենք՝ համաձայն որի, եթե ծնողներից կամ ընտանիքի անդամներից մեկը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, ապա տղան ավտոմատ կերպով ազատվում է ծառայությունից: եթե պարզվի, որ նման հանգամանք կա, հարցն այլ ընթացք կստանա: Կհետաքրքրվեմ եւ կիմանամ»,-եզրափակեց վարչապետը:

Տպել
1106 դիտում

Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +38-+39, որոշ տեղերում՝ +40-ի սահմաններում. Սուրենյան

Արեգնադեմ գյուղում տնակ է հրդեհվել, ապա պայթել գազի բալոն․ 1 հոգի այրվածքներով հոսպիտալացվել է

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ` ներգրավելով 58 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ

Սերժ Թանկյանը միացել է SaveAmulsar արշավին

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ հաղթելով թուրք ըմբիշին

Կառավարությունը 2.1 մլրդ դրամ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար. վարչապետ

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ. Նիկոլ Փաշինյան

Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել. ՊԵԿ

Երեւանը համալրվելու է եւս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային