Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

20/04/2019 schedule16:17

Ապրիլի 19-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ ծառայության պետի տեղակալների, քրեակատարողական հիմնարկների պետերի, ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերի եւ քրեակատարողական հիմնարկների այլ բարձրաստիճան ծառայողների մասնակցությամբ: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, օրակարգում ՀՀ կառավարության 18.04.2019թ. նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տիրող ապօրինությունների վերաբերյալ հնչեցված մտահոգությունների եւ տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարցերի քննարկումն էր: 

Մինչ խորհրդակցություն հրավիրելը, ծառայության պետի հանձնարարությամբ վարչապետի խոսքի տեսաձայնագրությունն ուղարկվել էր քրեակատարողական բոլոր հիմնարկներ եւ հանձնարարվել օպերատիվ խորհրդակցությանը ներկայանալ վարչապետի հանձնարարականների կատարման ուղղությամբ հստակ եւ առարկայական առաջարկություններով: 

Բացելով խորհրդակցությունը՝ ծառայության պետ Ա.Մխոյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է երկրի ղեկավարի կողմից քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ հնչեցված մտահոգությունների վրա եւ հայտարարեց, որ օգտագործելու է քրեակատարողական ծառայության ողջ իրավա-կազմակերպչական գործիքակազմը՝ հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ապօրինություններ թույլ տված բոլոր ծառայողներին՝  անկախ զբաղեցրած պաշտոնից: 

Ա.Մխոյանը խայտառակություն է որակել բոլոր այն ծառայողների վարքագիծն ու գործելաոճը, որոնց անբարեխիղճ եւ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով ստվերվում է բարեխիղճ եւ ծառայությանը նվիրված քրեակատարողական ծառայողների անունն ու բարի համբավը: 

Ծառայությանը պետը հավաստիացրել է, որ վարչապետի կողմից հնչեցված հանձնարարականներն իրականացնելու է անհապաղ եւ անձամբ՝ բացառելու հասարակության մեջ արմատացած օրինապահ եւ բարեկիրթ քաղաքացու կերպարի նկատմամբ քրեակատարողական ծառայողների հոգեբանության եւ փիլիսոփայության անհամարժեք ցանկացած դրսեւորում: 

ՀՀ վարչապետի կողմից հնչեցված մտահոգությունների եւ հանձնարարականների շրջանակներում ծառայության պետը հանձնարարել է սեղմ ժամկետներում ձեւավորել օպերատիվ խմբեր եւ պատրաստ լինել օրվա ցանկացած ժամի անակնկալ այցելություններ կատարել քրեակատարողական հիմնարկներ՝ իրականացնելու իրավիճակից բխող ցանկացած գործողություն: 

Ծառայության պետը քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարել է նաեւ անձնական պատասխանատվությամբ հսկել անազատության մեջ պահվող անձանց՝ օրենսդրությամբ սահմանված չափաքանակներով սննդի տրամադրման եւ ճաշատեսակների բազմազանության ապահովման գործառույթները, արգելված իրերի ներթափանցման դեպքերն իսպառ բացառելու նպատակով անձամբ մասնակցել չնախատեսված խուզարկություններին եւ այլ ստուգողական գործողությունների, ընդլայնել դրանց իրականացման ժամանակահատվածն ու շրջանակը, բացառել առանց խուզարկելու հանձնուքներ ընդունելու կամ օրենսդրությամբ սահմանված շրջանակներից դուրս որեւէ անձի ցանկացած դրսեւորմամբ որեւէ արտոնություն տրամադրելու դեպքերը եւ անձամբ հսկել ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ հիշյալ ոլորտների առնչությամբ տրված յուրաքանչյուր հանձնարարականի կատարման ընթացքը հսկելու են նաեւ ծառայության պետի կողմից ձեւավորված արագ արձագանքման խմբերը: 

Ա.Մխոյանն անդրադարձել է նաեւ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերահսկելիության վերաբերյալ ժամանակ առ ժամանակ մի շարք քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից հնչեցված երաշխավորություններին՝ շեշտելով, որ այսուհետ իր անմիջական ղեկավարությամբ եւ հսկողությամբ իրականացված միջոցառումների արդյունքների եւ տվյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատուների կողմից ներկայացված զեկույցների միջեւ ցանկացած առարկայական շեղումներ առիթ են հանդիսանալու անհապաղ ծառայողական քննությունների վարույթ հարուցելու, իսկ խախտումները թույլ տված ծառայողների արարքներում առերեւույթ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակելու դեպքերում դրանք՝ ըստ ենթակայության ուղարկելու համար:

Օպերատիվ խորհրդակցության ընթացքում Ա.Մխոյանն անդրադարձել է նաեւ քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումների պատասխանատուների կողմից կալանավորված անձանց եւ դատապարտյալներին առողջական լուրջ խնդիրների բացակայության պայմաններում քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններ ուղեգրելու, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հնարավորությունները չօգտագործելու, քաղաքացիական հիվանդանոցներում գտնվող անձանց բուժման ընթացքի վերաբերյալ ՔԿՀ-ների բժշկական սպասարկման բաժինների պետերի կողմից տեղեկություններ չունենալու, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկի պետերի կողմից բարձրացված խնդիրների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու դեպքերին՝ արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:

Տպել
728 դիտում

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին