Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

21/04/2019 schedule17:30

Երեկ՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ծարավ Աղբյուրի փողոցից:

Պարզվել է, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, ով ավելի շատ հայտնի է «Թուրք Էմրեն» մականվամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Խանոյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով դանակահարվածները հայր ու որդի են:

Տպել
1904 դիտում

Տ. Խաչիկյանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի փորձագետ Մեթյու Մյուրեյին

ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղեւորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումը

Գավառում տեղացած կարկուտից 6 ժամ անց դեռ այս պատկերն է (լուսանկարներ)

Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակը

Անեծքներով չխոսել. հուշեր սերժանտական ծառայության մասին

ՍԴ որոշումը ՀՀ քաղաքացիների համար չէ

Ակադեմիական բարքեր. «Գյուլբենկյան» հիմնադրամը՝ խաբված

Ռադան կցրվի եւ հուլիսի 21-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն. Զելենսկին հրամանագիր է ստորագրել

Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան

Մեքենան ընկել է Հրազդան գետը, արդյունքում վարորդը մահացել է, կա 1 տուժած

Կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը (լուսանկարներ)

Վթար Արագածոտնի մարզում, կա տուժած

Թումո կենտրոնը դարձել է Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող

Էր-Ռիյադը սաուդցիներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզերում

Հիվանդանոցում մահացել է սրտի շրջանում նախկին ամուսնու կողմից դանակի հարվածներ ստացած կինը

Սա 1 մարդու միտքը սահմանադրական ինստիտուտի անունից հրամցնելու մանիպուլյացիոն փորձ է. Ս. Սաֆարյան

«Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի. գիտնականների առաջարկները կառավարությանը

Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել