Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

21/04/2019 schedule18:44

Վրաստանի Ախմետայի շրջանում գտնվող Պանկիսի կիրճում, որտեղ տեղակայված են չեչեն-կիստերի բնակավայրեր, Ալազան գետի վրա ՀԷԿ-ի կառուցմանը դեմ են տեղի բնակիչները:

Այսօր առավոտյան տեղի մոտ 50 բնակիչ ի նշան բողոքի փորձում էին խոչընդոտել ՀԷԿ-ի կառուցումը: Սրան ի պատասխան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ ջոկատայիններ մոբիլիզացրեց տարածքում, որից հետո տեղի ունեցավ բախում՝ բնակիչների և հատուկ ջոկատայինների միջև, հայտնում է Ալիք Մեդիան: Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ:

Պանկիսիում ՀԷԿ-ի կառուցման հետևանքների մասին խոսել են նաև փորձագետները: Ըստ նրանց, ՀԷԿ-ի շինարարությունը շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն չի ունենա, և որևէ վնաս չի հասցնի բնակչությանը, քանի որ այդ էլեկտրակայանը կունենա ընդամնեը 5 մեգավատ ուժ, ինչն էլ փոքր և աննշան է:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գիորգի Չիքովանին նշում է, որ «նախարարության դիրքորոշումն է` ՀԷԿ-երը պետք է կառուցվեն և կկառուցվեն»:

Իր հերթին ՆԳ նախարար Գիորգի Գախարիան արդեն Պանկիսիի կիրճում է: Ըստ նրա, ՆԳՆ-ն պաշտպանում է կոնկրետ շինարարական ընկերության, ինչպես նաև տեղի բնակչության շահերը: Նրա խոսքով, այս փուլում ՀԷԿ-ի մասին խոսելը կարևոր չէ, քանի որ վնասված են սարքավորումները և վիրավոր է ՆԳՆ-ի 15 աշխատակից:

Պանկիսիում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հանդես է եկել հայտարարությամբ.

«Պանկիսի կիրճի իրադարձությունները չափազանց մտահոգիչ են: Ես կոչ եմ անում երկու կողմերին վարել բանակցություններ և լուծել հարցը բանակցային ձևով: Պետության և բնակչության երկխոսությունը պետք է շարունակվի, կարևոր է տեղեկացնել բնակչությանը, ինչպես նաև լսել իրենց կարծիքը: Ես պատրաստ եմ հանդիպել երկու կողմերին էլ: Այս փուլում ամենակարևորը չխորացնել հակամարտությունը և պաշտպանել մարդկանց անվտանգությունը», — գրված է Հանրային պաշտպանի տարածած հայտարարության մեջ:

Հավելենք նաև, որ Պանկիսի բնակչության մի մասը հավաքվել և աղոթում էր հենց շինարարության վայրում: Ըստ տեղացիների, նրանք թույլ չեն տա, որ կիրճում կառուցվեն ՀԷԿ-եր: Նրանք ասում են, որ կմնան տեղում այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց ուզածին:

Ի դեպ, այսօր (19:00-ին) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջև, ի համերաշխություն Պանկիսիի բնակիչների ակցիա է նախատեսվում։

Տպել
1967 դիտում

Ճամբարակի սրահից թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածների թիվն աճել է. 13 մարդ է տուժել

2020-ի բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 307 միլիարդ դրամ՝ 28 տոկոսով ավելի. ՀՀ վարչապետը՝ Բանակի օրվան ընդառաջ

Հայաստանում այսօր տոնում են Հայոց բանակի օրը

Երևանում և 5 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար

«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ

Բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «Գազել», «Opel Astra G» և «Kia Sportage» մակնիշների ավտոմեքենաները

Հրազդանի 39-ամյա բնակչի մոտից սուբուտեքսի հաբեր, դանակ ու ներարկիչ է հայտնաբերվել. հաբերն իրացնողը եւս գտնվել է

Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները

Սոթքում վիճաբանության ժամանակ 49-ամյա բնակիչը դանակահարել է համագյուղացիներին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել կրած վնասի համար

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը

Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը Արցախում շրջակա միջավայրի վրա. պետնախարար