ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Բարձրագույն  դատական խորհրդի ապրիլի 22-ի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը քննարկման է ներկայացրել Արա Զոհրաբյանի՝ Խորհրդին ուղղված գրությունը, որում ներառված էին փաստաբանների որոշ դիտարկումներն ու առաջարկությունները՝ արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպման առնչությամբ։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Բարձրացված խնդիրների վերաբերյալ կայացավ կառուցողական քննարկում, հնչեցին առաջարկներ, ընդունվեցին համապատասխան որոշումներ։

Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ՝ քննարկման ընթացքում ներկայացված մի շարք հարցերի ուղղությամբ կատարելու լրացուցիչ ուսումնասիրություններ ու վերլուծություններ և դրանք ներկայացնել Խորհրդին։

Արձանագրվեց նման քննարկումների կազմակերպման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք դարձնել պարբերական:

Որպես օրակարգային հարց՝ Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձավ նաև Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների միջև պետական բյուջեով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների հատկացման խնդրին։

Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ   Բարձրագույն դատական խորհրդի  և դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների ֆոնդերի և յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։  

Տպել
245 դիտում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացրած համատեղ ակցիան