Պլանային խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև

22/04/2019 schedule23:31

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում անցկացվեցին արտակարգ իրավիճակներում փոխգործակցության հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների պրոֆիլային վարչությունների միջև պլանային խորհրդակցությունները:

Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցում էր սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունը՝ վարչության պետ Արմեն Եդիգարյանի գլխավորությամբ, իսկ ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:

Խորհրդակցությունների օրակարգի շրջանակում քննարկվեցին ներկայումս աշխարհի տարբեր հատվածներում դիտվող առավել սուր ճգնաժամերը: Զրուցակիցները կիսեցին այն համոզմունքը, որ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծումը պետք է ապահովվի բացառապես քաղաքական-դիվանագիտական կարգավորման ճանապարհով` հաշվի առնելով ներգրավված բոլոր կողմերի լեգիտիմ շահերը: Ռուսաստանյան կողմը ներկայացրեց ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներին արձագանքման բնագավառում ՌԴ վերջին ձեռքբերումներն ու տեխնիկական մշակումները:

Քննարկվեցին նաև օտարերկրյա պետություններում ճգնաժամային և արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ արձագանքմանը և այդ ուղղությամբ ՌԴ-ՀՀ երկկողմ փոխգործակցությանն ու համապատասխան կազմակերպչական աշխատանքների համակարգմանն առնչվող հարցեր: Որպես օրինակ` մատնանշվեց Եմենում քաղաքական ճգնաժամի ընթացքում 2017թ. դեկտեմբերին ՌԴ կողմից ընդհանուր առմամբ 72 անձանց տարհանումը, որոնց թվում, ՌԴ և Սերբիայի դեսպանությունների աշխատակիցներից զատ, կային նաև մի քանի հայ ընտանիքներ: 

Տպել
415 դիտում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացրած համատեղ ակցիան