Այսօր Թուրքիան պատասխանատու է նաև Սիրիայում իր հերթական ցեղասպանությունների համար. հայտարարություն

 

 

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ոգեկոչելով բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը, Եվրոպայի Հայերի Համագումարի անունից  հարկ ենք համարում վերահաստատել, որ համառ եւ հետեւողական, համախմբված եւ միասնական ջանքերի շնորհիվ միայն հնարավոր կլինի  վերականգնել արդարությունը և տեր կանգնել  կորցրած հայրենիքին և նրա հարստությանը:

Եվրոպայի Հայերի Համագումարի հայտարարության մեջ ասվում է, որ 1915 թվականին հայոց դեմ կատարված Ցեղասպանությունը գագաթնակետն էր  օսմանական կայսրության հաստատման օրից ի վեր հայոց դեմ անընդմեջ կատարվող ոճրագործությունների: Այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվեց և դեռ շարունակվում է նրա իրավահաջորդ իշխանությունների կողմից եւ դեռ ավելին՝ այդ ցեղասպանական քաղաքականությանը տասնյակ տարիներ է ինչ միացել են Ադրբեջան կոչվող երկրի իշխանությունները:

Հարկավոր է կազմել մեկ ճակատ և որդեգրել  հստակ ռազմավարություն՝ աշխարհով մեկ բացահայտելու եւ քողազերծելու Էրդուգանների եւ Ալիեւների հակահայկական, հակամարդկային ու ռասիստական քաղաքականությունը իր ողջ տգեղությամբ:

Միջազգային հանրությունը եւ առաջադեմ մարդկությունը, առավել եւս այսօր պետք է, որ լիապես տեղեկացված լինի եւ քայլեր կատարի նրանց որդեգրած քաղաքականության դեմ:

Այսօր Թուրքիան պատասխանատու է նաև Սիրիայում իր հերթական ցեղասպանությունների համար, մասնավորաբար Քեսաբում եւ Դեր Զորում, իսկ Ադրբեջանը՝ Սումգայիթի, Բաքվի և  ադրբեջանական հանրապետության տարածքում հայերի հանդեպ կատարած ջարդերի և բռնի տեղահանումների համար, Արցախի ու Հայաստանի ժողովրդի վրա ռազմական հարձակման և պատերազմ հրահրելու  համար:

Թուրքիան և Ադրբեջանը պատասխանատու են նաև մշակութային ցեղասպանության համար: Նրանք որդեգրելով պանթուրքիստական քաղաքականություն, ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել պատմության ընթացքում կերտած մեր մշակութային արժեքներն ու ինքնության վկայությունները, պատմությունը կեղծելով՝ իրենց են վերագրում հինավուրց ժողովուրդների պատմամշակութային կոթողներն ու ժառանգությունը:

Ժամանակակից աշխարհի լարված եւ փոթորկոտ աշխարհաքաղաքական հորձանուտներում ստեղծվում է նոր մարտահրավերների ու հնարավորությունների պատմական մի փուլ, որը մեզանից պահանջում է անել ավելին, քան արվել է մինչ այսօր:

Մեր գոյության և պետականության դեմ ծառացած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է համախմբվել, մեկ բռունցք դառնալ և թիկունք կանգնել թավշյա հեղափոխությամբ վերաիմաստավորված հայրենի պետականությանը, դեմ կանգնել  բոլոր տեսակի ներքին եւ արտաքին խարդավանքներին...

Խոսքով միասնական, իսկ գործով անջատողական  արատավոր քաղաքականությունը անասելի վնաս է հասցրել մեզ մեր ողջ պատմության մեջ:

Այսօր մեզ  հարկավոր է, թե' Հայրենիքում եւ թե' Սփյուռքում մի կողմ թողնել կուսակցական ու խմբակային նեղ շահերը՝ հենվելով մեր ներքին ուժերին, մեկ մարդու պես անկաշառ համախմբվել հայրենիքի շուրջ եւ լավագույնս օգտագործելով հեղափոխության ընձեռած եզակի այս հնարավորությունը  ամրապնդել նրա ինքնիշխանությունը, հզորացնել տնտեսությունը, անպարտելի դարձնել  ռազմական ուժը, ապահովել ազգաբնակչության բարեկեցությունը եւ հայրենադարձության կարավանների համար ստեղծել լուսավոր ճանապարհ...

Եվրոպայի Հայերի Համագումարը հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին եւ համոզմունքին, հավատացած է, որ  միասնական ջանքերով հնարավոր է հասնել ցեղասպանության միջազգային համընդհանուր ճանաչումին եւ դատապարտման, ցեղասպանության հետեւանքների վերացմանը, նյութական ու հողային փոխհատուցումներին եւ դիմակայել սպասելի ու անսպասելի բոլոր արհավիրքներին ու մարտահրավերներին:

Տպել
2819 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է