Պրեմիերա Օպերային թատրոնում՝ նվիրված 23-ամյա Վահագնին. ողջ հասույթը տրամադրվելու է Ապագա համայնքի մշակույթի տանը

Մայիսի 11-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հինգ տառ» բալետային ներկայացման պրեմիերան: Մեկ գործողությամբ բալետային ներկայացումը նվիրված է բալետի արտիստ, երջանակահիշատակ 23-ամյա Վահագն Մարգարյանին: Ներկայացուման ողջ հասույթը տրամադրվելու է Ապագա համայնքում գտնվող Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տանը՝ վերանորոգման նպատակով:

ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի մենապարող Ռուբեն Մուրադյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ սպասվելիք պրեմիերան իր ֆորմատով բոլորովին նոր բան է. բալետային ներկայացում է, որտեղ նույնիսկ խոսք կա:

«Բալետ ասելով մենք հիմնականում նկատի ենք ունենում դասական երաժշտություն, դասական հագուստ եւ այլն, բայց այս անգամ մենք ֆորմատից դուրս ենք եկել, որն ավելի համահունչ է այսօրվա ժամանակներին: Ավելի ժամանակակից ֆորմատով է ներկայացվելու, որովհետեւ մեր այսօրվա «գիֆը» հենց Վահագն է: Ներակայացնելու ենք, թե Վահագն ասելով մարդկային ո՛ր տեսակն ենք պատկերացնում՝ կայտառ, կյանքով լի, գույներով լի, վառ անահատականություն»,-նկարագրեց արտիստի կոլեգաներից Ռուբեն Մուրադյանը:

Վերջինիս վստահեցմամբ՝ անկախ նրանից, որ 23-ամյա արտիստն այլեւս մեզ հետ չէ, ներակայացումը տխրություն չի տարածելու, հանդիսատեսին դրամա կամ ողբերգություն չի սպասվում: Ըստ Ռուբեն Մուրադյանի՝ «Հինգ տառ»-ի նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ Վահագնը մեզ հետ է. էմոցիաներ, զգացմունքներ, տարբեր հոգեվիճակներ: Բեմում ներկայացվելու են Վահագնի կյանքից ու պատմություններից վերցված իրական դրվագներ, որոնք խոսքի միջոցով շտկվել են, եւ մաքսիմալ հարմարեցվել արտիստի լեզվամտածողությանն ու բառապաշարին:

«Բեմում մենք նույնիսկ տղա աղջիկ չենք առանձնացնում՝ յունիսեքս վիճակ է լինելու, 24 արտիստներն էլ ժամանակակից հագուստներ են կրելու՝ հարմարեցված ներակայացման ֆորմատին: Գլխավոր հերոս չունենք, բեմում 24 հոգին էլ գլխավոր հերոս են»,-ասաց Ռուբեն Մուրադյանը:

Ներկայացման 4 խորագրերն են՝ Երեւի, Մի օր կհանդիպենք, Կիսատ եւ Սխալ բան: Ներկայացման ընթացքում 24 հոգուց 5-ը պատմություններ են պատմելու, ամեն մի խորագրի ներքո կլինի ինչ-որ մի պատմություն՝ կատակներ, սիրո պատմություն եւ այլն: Սակայն, ինչպես Ռուբեն Մուրադյանն է նշում, խորագրերի տակ ներկայացված պատմություններն էլ բոլոր չակերտները չեն բացելու եւ ոչինչ ուղիղ չի ասվելու, շատ բաներ մնալու են հանդիսատեսի դատին ու հանդիսատեսի երեւակայությանը:

«Հինգ տառ»-ի ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն է, բալետմայստերը՝ Արա Ասատուրյանը: «Հինգ տառ» ներկայացումը տեղի կունենա մայիսի 11-ին եւ 14-ին: Տոմսերի արժեքը 2000-ից 8000 դրամ:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը մահացել է 2018 թվականի նոյերմբերի 20-ին: Վահագն Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց եւ 14 օր անց մահացել:

Տպել
2654 դիտում

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)