Հեռավար ուսուցումը` բուհերի մրցունակության կարևոր չափանիշ. հանդիպում նախարարի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որտեղ ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրել է հեռավար կրթության իրավական հիմքերն ու կազմակերպչական գործընթացը: Նշվել է, որ հեռավար ուսուցման ծրագիրը բովանդակային առումով համապատասխանում է առկա ուսուցման համակարգի ծրագրային ծանրաբեռնվածությանը և ներառում է 16-շաբաթյա դասընթաց: Դասընթացներն իրականացվում են առցանց հարթակում` աուդիո և տեսադասերի, առցանց քննարկումների` վեբինարների, տեքստային նյութերի, առցանց առաջադրանքների  միջոցով: Հատուկ հեռավար կրթության համար մշակված գնահատման համակարգը ներառում է մի քանի բաղադրիչների համադրում:

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները ներկայացրել են հեռավար ուսուցման համակարգի ներդրման ընթացքը՝ տեխնիկական վերազինում, հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակում, հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրություն ու վերապատրաստում, մագիստրոսական ծրագրի 26 առարկաների ուղղությամբ հեռավար դասընթացների մշակում և այլն: Նշվել է, որ դասավանդման տեսանկյունից հեռավար ուսուցման համար դասախոսից ավելի մեծ հմտություններ և ջանքեր են պահանջվում:

ՀՀ կրթության և գիտության նախարարը, ամփոփելով հանդիպումը, նշել է, որ  փորձնական ծրագիրն արդյունավետ է և չափազանց կարևոր` ՀՀ բուհական համակարգի մրցունակության բարձրացման տեսանկյունից. «Հեռավար ուսուցումը բուհերի մրցունակության կարևոր չափանիշներից մեկն է: Բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է հասկանան, որ հեռավար ուսուցման ձևը միջազգային կրթության պահանջներին համաքայլ գնալու պահանջ է: Այս ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում մեր բուհերն ընդհանրապես դուրս կմնան բուհական քարտեզից»,- նշել է ԿԳ նախարարը:

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին, որի  շնորհիվ ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դարձել են առաջին բուհերը Հայաստանում, որոնց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է հեռավար մագիստրոսական կրթության իրականացման իրավունք` երեք տարի ժամկետով: Ծրագիրը  փորձնական նպատակով ներդրվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից:

Տպել
470 դիտում

Սիսիանում պայթյունի հետեւանքով կա մեկ զոհ․ նրա ինքնությունը հայտնի է․ ԱԻՆ

Սիսիանում նռնակի պայթուցիչը ամրացված էր անասնագոմի դռան բռնակներին, ինչի հետեւանքով քաղաքացին մահացել է

Ռուբեն Վարդազարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ամեն ինչ պետք է բացատրե՞մ. Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր իր գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությանը

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել․ պատգամավորը հայտնում է մեկ զոհի մասին

ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանը շահագործման է հանձնվել

Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստն ու հմտությունը․ վարչապետ

ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ

Սիրիայի Մեծ Մուֆթին շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար․ ԱԳՆ

Երեւանում ընթացող Եվրո 2019-ում ՀՀ-ն այլեւս շանսեր չունի, կիսաեզրափակչի 1-ին մասնակիցը Ֆրանսիան է

Երբ ինքնաթիռի սրահում ծուխ լցվեց, ուղևորները խուճապի մատնվեցին․ Մոսկվա-Երևան չվերթի ողևոր (տեսանյութ)

Վերաքննիչը մերժել է Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ գլխավոր դատախազության բողոքը

ԲԴԽ անդամներն այսօր կհանդիպեն Դավիթ Գրիգորյանի հետ, քննարկելու՝ խուզարկությունն ինչպես է ազդել դատավորի անկախության վրա

Քաղաքապետարանը անորակ ճաքալցում արած ընկերությանը ստիպել է սեփական միջոցներով ասֆալտապատել փողոցը (տեսանյութ)

Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կամ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղյակ չե՞ն եղել անտառահատումներից․ բնապահպան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողությունների վերաբերյալ տրվել է սուտ տեղեկություն․ պարզաբանում

Ջերմաստիճանը բարձր է լինելու․ ՀՀ-ում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը

Մեկնարկում է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը․ հանդիպում ՊՆ-ում

Աննախադեպ. 3 հայկական թիմ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում