«Սեւան», «Հայաստան» եւ «Դինամո» ՄԿՀ-ները պատրաստվում են ժողով անել

«Սեւան», «Հայաստան» եւ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են համատեղ ժողով անցկացնել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց «Հայաստան» մարզական ՀԿ-ի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 30-ին կառավարության շենքում:

Օրակարգի հիմնական թեմաներից է լինելու կազմակերպությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրը: Բոլորովին վերջերս 3 կազմակերպությունները բարդ իրավիճակում էին հայտնվել ֆինսնսավորման նոր կարգի պատճառով: Այն բանից հետո, ինչ 2018 թ. դեկտեմբերին որոշում էր կայացվել կազմակերպությունները ֆինանսավորել ոչ թե դրամաշնորհով, այլ մրցութային կարգով, խնդիր է առաջացել, ու աշխատողները մոտ 3 ամիս աշխատավարձ չէին ստացել:

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նոր որոշման նախագիծ էր ուղարկել կառավարություն: Կառավարությունը նախագիծը հաստատեց: Որոշվեց, որ մինչեւ հունիսի վերջ կրկին վերադառնում են դրամաշնորհի կարգին: Նախարարությունը ՀԿ-ների հետ պայմանագրեր կնքեց, ու աշխատավարձները փոխանցեցին:

ՄՀԿ-ների ժողովի ժամանակ անդրադարձ է լինելու նաեւ այլ թեմաների: Դրանց թվում են կազմակերպությունների նպատակները, մարզական արդյունքները:

Տպել
502 դիտում

ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը

Ոստիկանները սոցապ տեսուչին բռնեցին կաշառք ստանալուց անմիջապես հետո (տեսանյութ)

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող մրցումներին

Կառավարության նպատակը քաղաքացու և ներդրողի համար դատական համակարգը վստահելի դարձնելն է. նախարար

Հայաստանն ու Վրաստանը հարկերի հավաքման ոլորտում փոխանակվել են փորձով

Առևտրի խթանում. նախարարությունում քննարկվել է լաբորատորիաների վերազինումը և հավատարմագրման մարմնին տրվող աջակցությունը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ համալրեց իր մասնաճյուղային ցանցը նորաբաց «ՄԱՍԻՎ» մասնաճյուղով (լուսանկարներ)

Մենչի զվարճալի հանգիստը Ճապոնիայում «Նոր հայերի» ընկերների հետ (լուսանկարներ)

Վարչապետն ուղղաթիռով Իջեւան չի մեկնել․ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է adidas ընկերության գովազդում. խոսել է հայերեն (տեսանյութ)

Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը

Զոհրաբ Մնացականյանը hուլիսի 24-ից 25-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան

Լոռեցի համայնքապետերն ու բնակիչները տարբեր մոտեցումներ ունեն սպասվող խոշորացման վերաբերյալ

Գողացված գաղափար և նվիրատվություններ. «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն միլիոններ է ստացել ու անհետացել

ԱԱԾ-ի կողմից հետապնդվող օլիգարխ, դավաճան սիրուհի եւ թմրամոլ որդի. Պարոնյանում հեղափոխական պրեմիերա է սպասվում

ԱՄՆ-Ադրբեջան համագործակցությունը հակաիրանական է. ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հեռանկարը

ՀՀ-ում միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղակայման հնարավորություն է ստեղծվում (տեսանյութ)

Գյումրիի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են դի. ԱԻՆ

Հայաստանից ՌԴ ներգաղթյալների թիվը աճ է արձանագրել. ՌԴ վիճակագրական ծառայություն

Էջմիածնի Մայր Տաճարի ռեստավրացիայի ժամանակ մի շարք յուրահատուկ բացահայտումներ են կատարվել