Վճռականությունը՝ արդարությունը վերականգնելու համար, երբեք չի կորելու․ Զոհրաբ Մնացականյան

Վճռականությունը՝ արդարությունը վերականգնելու համար, երբեք չի կորելու, առավել եւս, երբ արդարությունը դրժված է։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարի կարծիքով՝ պաշտոնական Անկարայից եկող մեսիջները հուսադրող չեն, եւ առաջիկայում Թուրքիան դժվար թե բացի սահմանները․

«Դժբախտաբար, պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն։ Մենք երբևէ չենք ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է»։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ հաջորդ հանդիպմանը՝ արտգործնախարարն ասաց, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են, թե հաջորդը երբ եւ որտեղ կարող է լինել, բայց դա նաեւ համանախագահներին է վերաբերում, դրա համար, երբ միասնական որոշում կլինի հանդիպման մասին՝ պաշտոնապես կհայտնեն։

Անդրադառնալով միջազգային ճանաչման գործընթացին՝ նախարարն ասաց, որ գործընթացը կանգ չի առել․

«Ինչպե՞ս կարող է կանգնել, ցեղասպանության ճանաչումը ոչ թե ուղղակի քայլ է մեր արդարությունը ճանաչելու, այլ քայլ է ցեղասպանությունները կանխարգելելու, դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու։ Ժխտողականության դեմ պայքարը մեզ համար եղել եւ մնում է մեր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը։ Առնվազն 21 տարի միջազգային օրակարգում հետեւողականորեն տանում ենք ցեղասպանության կանխարգելման օրակարգը»,-ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստնը մշտապես նորոգում է բանաձեւերը, որոնք զարգացնում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված իրավական հիմքը․

«Սա շարունակական գործընթաց է եւ երբեւէ կանգ չի առնելու։ Մենք գիտենք ցեղասպանության գինը, գիտենք՝ որքան ծանր է այդ ցավը, արդեն հինգ սերունդ մենք տանում ենք դա, եւ դա ի հայտ է բերում, որ մերժված արդարությունը չի կարող կորել, անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել։ Մենք, որպես ժողովուրդ, ցեղասպանությունը հաղթահարել ենք»,-եզրափակեց ՀՀ արտգործնախարարը։

Տպել
840 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ