Բոլորի ուզածն է, որ իմ ու Փաշինյանի հարաբերությունները վատանան. Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոսել է իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին: Այս այդ թեմայի շուրջ լրագրողների հարցերին պատասխանել է այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո: Խոսել է նաեւ ցեղասպանության միջազգային ճանաչման մասին:

- Պարո՛ն Ծառուկյան, ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի Թուրքիան ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

- Բոլորս էլ արդեն տեսնում ենք, որ դա արդեն ճանաչելու ճանապարհին է: Ամբողջ աշխարհում բոլոր, մեր սփյուռքահայությունը, մեր ամբողջ ազգը, որը տեսնելով, իրոք դա այն օրն է, որը սգում են, եւ նպատակն է, որ դա ճանաչում ունենա, որ գոնե կարողանանք մեր ազգի համար ինչ-որ քայլեր կատարենք: Ամերիկան արդեն 49-րդ նահանգը, որը ճանաչում է, ուզում է ճանաչել, Ֆրանսիան ու Ֆրանսիայի նախագահը, որ ընդունեց այսօր՝ ապրիլի 24-ը, ամեն տարի Հայոց ցեղասպանության ու սգո օր, Իտալիան աշխատանքներ է կատարում: Սա հիմնական ոչ միայն կառավարությունը, իշխանությունը, խորհրդարանը, դա ամբողջ աշխարհի, մեր հայության խնդիրն է, պատվի խնդիր: Գիտեք, որ արդեն կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան իր ոճրագործության պատասխանը տա ամբողջ աշխարհի առաջ, ոչ միայն այդ ցեղասպանությունը չզգա, այդ դաժան սուգը: Ամեն տարի ապրիլի 24-ին տեսնում ենք, որ մարդիկ, իրոք սգալով, այդ վիշտը ապրելով, որ ուզում են ցեղասպանության խնդիրը բարձրաձայնել, որ միջազգային ճանաչում ունենա, որ ոչ մի երկրում դա չկրկնվի:

- Ո՞ր պարագայում Հայաստանի հետ հաշվի կնստեն:

- Եթե ճանաչում ունեցավ՝ լիարժեք միջազգային ճանաչում, բոլորը ընդունեցին, որ մենք կարողացանք ներկայացնել, որտեղ մենք ներկայացնում ենք, բոլորն էլ ընդունում են: Մենք պետք է աշխատենք ներկայացնել ամեն ինչով՝ սայթերով, ինտերնետով, թերթերով, խորհրդարաններում, մեր կապերով: Դա այնպիսի բան է, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Քանի տարի է անցել, հիմա ավելի շատ է քննարկվում: Եվ համարյա, որտեղ ներկայացնում ենք, այդ պետության խորհրդարանները ընդունում եւ ճանաչում են:

- Ինչպիսի՞ ելք պետք է լինի, նախապայմաններո՞վ պետք է լինեն այդ բանակցությունները, թե՝ առանց նախապայմանների: Տարածքների փոխհատուցում պե՞տք է լինի:

- Ամեն ինչ էլ պետք է լինի՝ տարածքներ, վնասներ լիարժեք... հենց այնպես չէ, միլիոնուկես հայություն, որ ինչ-որ իրենց քմահաճույքով կամ ասենք զավթելով հողատարածքները տա պատասխան, որ մեր սրտով լինի, որ նրանք պետք է պատասխան տան ե՛ւ տարածքային, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ բարոյական, ամեն հարցում:

- Վաղը ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովում կրկին քննարկվելու է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որ ձեզ ուրիշ հնարավորություն տրվի: Ձեզ կհաջողի՞ հանձաժողովում քննարկումների մակադրակով հասնել ձեզ համար ցանկալի լուծման ցեմենտի եւ կլինկերի հարցում:

- Ես ասել եմ՝ որը ընդունում են, իմ համար ցանկալի է: Ես միայն ուզում եմ, որ բարձրաձայնեն ոչ միայն ասեն՝ Ծառուկյանի շահերն ենք պաշտպանում, Ծառուկյանի համար ենք արել, Ծառուկյանի համար արածը տեսաք, որ մենք դեմ քվեարկեցինք: Հիմնական խնդիրը, ասենք թե, այսօր հանձնաժողովն է, խորհրդարանն է, որը ներկայացնի, որ ժողովուրդն էլ իմանա՝ ոչ թե դա Ծառուկյանն է, այլ համապատասխան այսօրվա օրենքն ու իշխանությունը: Թե չէ ասում են՝ շահերի բախում: Եթե որեւիցե մեկը տեսնի, որ Ծառուկյանը եսիմ դոշ ա ծեծել, շահերից բախում... էս էլ է ինձ ձեռք տալիս, էն էլ, ես իմ ժողովրդի համար, որ կանգնել են անձրեւի տակ, ես գնացել եմ, ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, կարայի չգայի, բայց ես եկել եմ, ես ձեր կողքին եմ: Հիմա ուզում են խառնեն, ալիքներ պղտորեն, տարբեր ինչ-որ բաներ խոսալով, մարդը երբեք մատը մատին չի տվել, մի հատ ծառ չի տնկել, էսօր խոսում ա ներդրումից կամ եսիմինչից: Էսօր մեր ազգը աշխատող ազգ ա, ու մնացել ենք 2 միլիոն, որ կարելի ա մի հատ մեծ կոլեկտիվ ա: Ըստ ոլորտների, ըստ մասնագետների, ովքեր այդ ոլոտներին տիրապետում են, արդյունավետ աշխատել են, պատկերացնում են՝ ինչ կարելի ա անել, այդ բոլորը կարելիա 3 ամսում ռելսերի վրա դնել, եւ լիարժեք ամեն ոլորտ էլ արդյունավետ լինի: Հիմա դուք՝ բոլորդ, հիշում եք՝ սպորտը Ծառուկյանը, որ վերցրեց, քանի տարի մեդալներ չկար: Վերցրեց, հետո աշխատանքները կատարեցինք, ձեւավորեցինք, թեկուզ էլի շատ բան կա սպորտում անելու, որ ամեն գյուղում մենք ունենանք դպրոց, չունենք: Մենք, բայց կազմակերպել ենք, հնարավորություն ենք տվել, եւ հիմա բոլոր մրցաշարերը գիտեք աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերին մենք մեդալները բերում ենք՝ այսքան քիչ լինելով: Այնպես որ անհնարին բան չկա:

- Այսքան տարի բիզնեսով եք զբաղվում, չի՞ հաջողվում դնել ռելսերի վրա նաեւ տնտեսությունը ձեր տիրապետած ոլորտներում:

- Իմ տիրապետած ոլորտները բոլորը ռելսերի վրա են եւ ամենաբարձր մակարդակի վրա են: Ինչ քանդված, ավիրված, որ վերցրել եմ, զարգացրել եմ, ծաղկացրել եմ. էսօր ամենաբարձունքի վրա ենք կանգնած:

- Լարվե՞լ են ձեր հարաբերությունները պարոն Փաշինյանի հետ:

- Բոլորի ուզածը դա է, որ մեր հարաբերությունները վատանան, բայց ի վնաս իրանց չեն վատանալու, որովհետեւ էսօր սաղ հելել են, կուսակցություններ են բացում, եսիմ շարժի մեջ են ինչ-որ, հանգիստ թողեք՝ տնտեսություն զարգանա, այդպիսի բա չկա, չի էլ կարող լինել:

- Հանդիպման ժամանակ ի՞նչ եք քննարկել՝ բացի ցեմենտի գործարանից:

- Շատ կառուցողական, ներդրումային, այո՛, ասենք թե մենք ուզում ենք, առաջարկում ենք, հիմնական խնդիրը՝ վարչապետին պետք է ճիշտ ներկայացնել, իսկ ճիշտ չներկայացնողները պատասխան են տալու: Էսօր հիմնական խնդիրը՝ վարչապետը ներքին, արտաքին, տնտեսական, քաղաքական, սոցիալական, էդ խնդիրները պետք է ներկայացնել: Վարչապետի ուզածը ի՞նչ ա, երկիրը լավ լինի, հզորանա, զարգանա, շարժ լինի, իրա ուզածը դա ա, հո՞ չի կարող պատահի՝ նա վատը ուզի:

- Ո՞վ է սխալ ներկայացրել վարչապետին:

- Գնացեք հարցը տվեք, տվյալ ոլորտի պատասխանատուները, ով ոլորտով զբաղվում է, մարդիկ պետք է հիմնականում ո՞նց. մի տարի էղավ, արդյունք չտվեց, մարդը պետք ա իր տեղը զիջի: Հիմա ըստ ոլորտների, ով որ պատասխանատու ա վարչապետի մոտ, վարչապետը պետք է դրանց փոխի, որ լիարժեք աշխատեն:

- Վարչապետը համաձա՞յն է ձեր տեսակետների հետ:

- Վարչապետը բոլորին լսում է, վերջը ինքը ոնց մտածում ա, այնպես էլ անելու է, որովհետեւ ինքն ա պատասխանատու ժողովրդի առաջ:

- Արցախում զորամաս եք կառուցում, ի՞նչ փուլում է:

- Հիմա քանի որ էնտեղ շատ լարված ա, դուք գիտեք իրավիճակը, այնտեղ պետք է տեղը հատկացնեն, հըլը տեղը չեն հատկացրել:

Տպել
2618 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ