Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է և այն չդատապարտելը սխալ է. Արման Թաթոյան

Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է, չդատապարտելը կամ պատշաճ գնահատական չտալը, սխալ է:

Այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով` ցեղասպանությունը քաղաքակիրթ հասարակության համար պետք է կարևոր նշանակություն ունենա, քանի որ հենց ապրիլի 24-ին է շեշտվում հայի միասնականությունը, և այս օրը Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգում են ամբողջ աշխարհում գտնվող մեր հայրենակիցները:

«Այս օրը կարևորագույն նշանակություն ունի Մարդու իրավունքների տեսանկյունից նույնպես, քանի որ սպանվել են հարյուր հազարավոր մարդիկ, տեղի է ունեցել սեփականության իրավունքի ոչնչացում, տեղահանում։ Այս ամենի դատապարտումը կարևոր է մարդու իրավունքների տեսանկյունից, որ հետագայում կանխարգելվի և այլևս չկրկնվի նման գործելաոճը։ Կարծում եմ՝ այլ ցեղասպանությունների պատճառ դարձավ այն, որ ժամանակին չդատապարտվեց ու պատշաճ գնահատական չտրվեց Հայոց ցեղասպանությանը»,- նկատեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Խոսելով սեփականության իրավունքի և փոխհատուցման հետ կապված խնդիրների մասին` Թաթոյանը նկատեց, որ դա կարևորագույն խնդիրներից մեկն է և որպես Մարդու իրավունքների պաշտպան` ԱԳՆ-ի հետ այդ խնդիրը բարձրաձայնում է տարբեր հարթակներում:

Վերջում Թաթոյանը խոսեց երեկ տարածված տեղեկության մասին, թե Մարտակերտի զորամասերից մեկում սպայի կողմից զինվորը սեռական բռնության է ենթարկվել և ասաց, որ անմիջապես կապ կհաստատի Արցախի ՄԻՊ-ի հետ և կհասկանան խնդիրի մանրամասները:

Տպել
243 դիտում

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշուման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացրած համատեղ ակցիան

Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու որոշումը

Շոգեքարշի 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից եւ կողաշրջվել՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը