Հիմնանորոգվող Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածում ասֆալտապատման աշխատանքներից ալավերդցիները դժգոհ են

Արդեն մի քանի տարի է, ինչ նորոգման փուլում է Վանաձոր-Բագրատաշեն Վրաստանի սահման ավտոճանապարհը: Որոշ հատվածներում այն ամբողջությամբ ավարտված է, որոշ հատվածներում էլ լայն թափով ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում: Ալավերդիով անցնող ճանապարհը, որը եւս ներառված է միջպետական ճանապարհի հիմնանորոգման մեջ, շուրջ 5 ամիս գտնվում է քարուքանդ վիճակում: Ճանապարհի այդ հատվածով երթեւեկելը իսկական պատուհաս է դարձել ոչ միայն ալավերդիցների, այլ նաեւ Ալավերդիով անցնող բոլոր վարորդների համար:

Ավելի քան 5 ամիս առաջ նորոգման նպատակով ասֆալտի շերտը հեռացնելուց հետո ճանապարհն էլ ավելի անանցանելի է դարձել: Նույն քարուքանդ վիճակն է նաեւ քաղաքի գլխավոր երկու կամուրջների վրա: Քաղաքի ճանապարհների ու աշխատանքների դանդաղ ընթացքի մասին ալավերդցիները բազմիցս են բարձրաձայնել՝ օգտագործելով հնարավորր բոլոր հարթակները: Երեկ էլ արդեն Բաղրամյան թաղամասի վարորդներն են բողոքի ակցիա իրականացրել՝ պահանջելով արագացնել աշխատանքները:

Ալավերդու բնակիչ Սեւակ Մարտիրոսյանն ասում է, որ բարձիթողի վիճակ է տիրում, իսկ աշխատանքները կատարող կազմակերպությունը անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում՝ անհանգստություն ու վնասներ պատճառելով ալավերդցիներին. «6 ամիս համբերել ենք, բայց մարդկանց համբերության բաժակը արդեն լցվել է, էլ համբերելու տեղ չկա»,-ասաց նա:

Մեկ այլ վարորդ էլ առաջարկեց պատասխան լսելու փոխարեն մեքենան նկարել, որն արդեն փոսերի պատճառով ամբողջությամբ շարքից դուրս է եկել. «Ոչ ամորտիզատոր կա, ոչ բան կա, հմի խոստացան, թե 2 օրից կսկսեն, բայց եթե 2 օրից չսկսեն՝ նորից ենք բողոքի ակցիաներ անելու»:

Վարորդների կրած ֆինանսական կորուստների կամ բնակչությանը պատճառվող անհարմարությունների համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում, ասում են վարորդներն ու պնդում, որ ժամանակից շուտ ասֆալտի շերտի հեռացումը սխալ հաշվարկի արդյունք էր միայն: Վարորդներին այլեւս չեն բավարարում ճանապարհաշինարարների պատճառաբանություններն ու արդարացումները. «Աշխատանքից ուշանում ենք, ավտոներս ջարդում ենք, քաղաքը ցեխի մեջ ա, մենակ խոստանում են, որ լինելու ա, բայց երբ ու դեռ ինչքան պետք ա էս վիճակի մեջ ապրենք…»:

Հավաքվածների հետ հանդիպման էր եկել «Էյ Էյ Բի» պրոյեկտ ՍՊ ընկերության տեղամասի պետը՝ լսելու վարորդների դժգոհություններն ու պատասխանել նրանց հարցերին: Վարորդներին վերջինս հորդորեց մի քիչ էլ համբերել, իր խոսքով ասած՝ լավագույն որակ ստանալու համար. «Հայցելով ձեր ներողամտությունը, խնդրում ենք մի քիչ էլ դիմանալ, որ վերջում ունենաք եվրոպական ստանդարտներին համապատասխան ճանապարհ»,-ասաց տեղամասի պետը, որին ի պատասխան վարորդները մեկ անգամ եւս նշեցին, որ պատճառներ ու արդարացումներ միշտ էլ կարելի է բերել:

Տեղամասի պետը ալավերդցիներին խոստացել է խնդրին ժամանակավոր լուծում տալ՝ հողալցման ու հարթեցման եղանակով:

Խնդրի հետ կապված օրեր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով Ալավերդու բնակիչ Գուրգեն Սարգսյանը բաց նամակով դիմել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին:

Տպել
1081 դիտում

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով