Կա Թուրքիայի գործոնը. Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարը Վրաստանում

Ապրիլի 24-ին համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը: Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Վրաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Հայ-վրացական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, գրում է aliq.ge-ն:

Վրաց քաղաքագետ Վաժա Բերիձեի խոսքերով Հայոց ցեղասպանության հարցը Վրաստանի համար առաջին հերթին քաղաքական հարց է․

«Մոտ ապագայում կասկածում եմ, թե Վրաստանն ընդունի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այստեղ կա Թուրքիայի գործոնը, որը այսօրվա իրականությունից ելնելով մեր ռազմավարական գործընկերն է, ինչպես եղբայրական Հայաստանն ու Ադրբեջանը»:

Բերիձեի խոսքով՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ցանկացած շտապ քայլ կդժվարացնի ինչպես Վրաստանի գործը, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի, քանի որ տարածաշրջանը միասնական է և այս տարածաշրջանում բոլոր պետություններն իրենց ազգային և պետական շահերին պետք է հասնեն միմյանց շահերը հարգելով և իրականության հետ հաշվի նստելով․

«Մենք չպետք է թույլ տանք բարդություններ մեր հարաբերություններում, և ամեն քայլը պետք է հաշվարկած լինի այսպիսի սկզբունքային հարցերի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ Հայաստանի որևէ պաշտոնատար անձ, հայկական հասարակության քաղաքական և մշակութային դասը Վրաստանից այն չի պահանջում»։

Այն հարցին, թե Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճանաչման դեպքում Վրաստանը նույնպես կհետևի իր գործընկերոջ օրինակին, Բերիձեն կարծում է, չնայած ԱՄՆ-ի հետ Վրաստանը մի շարք գլոբալ հարցերի շուրջ հաշվի է նստում, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության ընդունման հարցով Վրաստանը, հավանաբար, չի շտապի և կգործի իր ազգային շահերից ելնելով:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, նշում է, որ սա լուրջ և երկար ժամանակ պահանջող գործընթաց է և խորհրդարանում ելույթով չէ, որ պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը:

Տպել
305 դիտում

Հուլիսի 21-23-ին Երեւանում եւ 3 մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +40-+42 աստիճանի. Սուրենյան

Երեւանում 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն

Այսօր որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են

Հրդեհ Ակնալիճ գյուղի տներից մեկում. տուժածներ չկան

Մոսկվա-Երևան ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն ու վերադարձել հետ, ուղևորները տարհանվել են, կան տուժածներ

Հրշեջ-փրկարարները Երեւանում ու մարզերում մարել են մոտ 66.87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ