Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք ա ասի․ Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի խոսելու մասին

Ես ապշած հետեւում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձեւավորվում Սերժ Սարգսյանի ապագա խոսելու վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԶԼՄ ներկայացուցիչներին․

«Ես ուղղակի ապշած եմ։ Դա որ դուք անում եք, ժողովրդին ե՞ք ձեռ առնում։ Էդ ակնկալիքը, որ ձեւավերում եք, ո՞ւմ եք ձեռ առնում։ Մարդը տասը տարի նախագահ է եղել, բան չի խոսել։ Տասը տարին անցել է, հեղափոխություն է եղել, իշխանությունից թողել-գնացել է, ինչ-որ մի ուժեղ հետաքրքրություն կա՝ ինքը ինչ ա ասելու։ Ի՞նչ պետք ա ասի, մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք ա ասի։ Ի՞նչ եք ուզում, որ ասի, ի՞նչ եք գնում հարցնում, կամ ո՞ւր կարա հետ գա, ո՞ւր պետք ա հետ գա։ Աշխարհում հեղափոխությունից հետո հեռացած ոչ մի ուժ չի կարողացել հետ գա ու չի կարող հետ գալ, չի կարող լինել, մոռացեք էդ մարդկանց»,-ասաց պատգամավորը։

Նա նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, որ հրաժարական էր տվել, տասը տարի չէր խոսել․

«Էդ ի՞նչ պետք ա ասի Սերժ Սարգսյանը, էդ ի՞նչ կեղծ ակնկալիք եք ձեւավորում։ Հազիվ մարդիկ մոռացել են, մի քիչ էդ ատելությունն ուզում է մարի, ատելություն ե՞ք գրգռում։ Գրում են անընդհատ՝ հեսա կխոսա, հեսա կխոսա։ Մի ուժ, որ քաղաքական մեծամասնություն է ունեցել, հետո բարիերը չի կարողացել հաղթահարի, էդ ուժն ի՞նչ պիտի խոսի։ Ես զարմանում եմ՝ էդ մարդկանց ո՞նց եք ճարում, որ ի՞նչ եք գնում գտնում, ի՞նչ եք ուզում ստեղծել իրենցից։ Ի՞նչ պետք ա խոսան, պետք ա ասի՝ կենտրոնում, Երեւան քաղաքում, որ մանկապարտեզները սեփականաշնորհում էին, որ երեխաները հերթի մեջ են տարիներով, էդ հարցին ա՞ պատասխանելու, թե՞ որ պաշտպանության նախարար ենք ունեցել, ՌԴ քաղաքացի ա եղել։ Տասը տարի հետաքրքիր չի եղել, ոչ մեկը չի ասում՝ ինչի չի խոսել, հրաժարական ա տվել, անցել ա պատմություն, սա կեղծ ձեւավորվող հանրային ակնկալիք է։ Կամ քաղաքական գործոն ե՞ն իրենք, ես ուղղակի ապշած եմ»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Տպել
2532 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա

Սյունիքում մեքենան մոտ 50 մետրից ընկել է ձորակը․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ 3 դպրոցականներ հիվանդանոցում են

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել

Անակնկալ Հայաստանի համար. եկան, կարդացին, գնացին

Քաղաքական լեզվամարտ. ճշմարտությունը միայն կոնյակն էր

Էս ո՞վ է. նա մի տղա էր՝ միշտ տխուր աչքերով

Պատրաստ ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը. Վվարչապետն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները Երևանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

ՀՀ մի մասում տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին. սպասվում է անձրեւ,տեղ-տեղ՝ կարկուտ

Հրդեհ Լուսառատ գյուղի պահեստի տարիքում. այրվել է շինությունը, անասնակեր ու վառելափայտ

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրություններում խախտվել է կրոնի ազատությունը

Ազատության հրապարակի ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի. «Իմ քայլը» դաշինք

ՌԴ Հարավային ռազմական շրջանը ստեղծել է զինվորների ջերմահարումից պաշտպանելու համար նախատեսված 50 կետ

«Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է չինացի գործընկերոջ հետ

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մինչև հիմնանորոգումը սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության համար աշխատանքներ