Օրենսդրական նախագիծ՝ մենաշնորհի վերացման համար

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հայկ Գեւորգյանը, Գեւորգ Պապոյանը, Տիգրան Կարապետյանը, Կարեն Համբարձումյանը եւ Արգիշտի Մեխակյանը շրջանառության մեջ են դրել «Աշխարհագրական նշումների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին նախագիծը:

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի մայիսի 22-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «բնական եւ հանքային ջրերի» բառերից առաջ «բացառությամբ» բառը փոխարինել «այդ թվում» բառերով:

«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխության կատարումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդրական առկա լուծումների պայմաններում աշխարագրական տեղանուն որպես ապրանքային նշան գրանցած տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն է ստանում արգելելու տվյալ աշխարհագրական տեղանքում արտադրված ապրանքներ իրացնող տնտեսվարող սուբյեկտին իր ապրանքային նշանում կամ անհատականացման այլ միջոցներում օգտագործել տվյալ աշխարհագրական վայրի անվանումը, ինչը բացասական ազդեցություն է ունենում բնական եւ հանքային ջրերի իրացման ոլորտում մրցակցային իրավիճակի վրա՝ հանգեցնելով տվյալ ապրանքային շուկայում կենտրոնացվածության բարձրացմանը:

Այսինքն, գործող օրենսդրությամբ մի քանի տնտեսվարող սուբյեկտ ունեն առավելություն իրենց մրցակիցների համեմատ, ինչը հակասում է «ՀՀ Սահմանադրությանն» ու «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով երաշխավորված ազատ եւ հավասար տնտեսական մրցակցության սկզբունքին:

Առաջարկվում է «Աշխարհագրական նշումների մասին» օրենքով սահմանված իրավական պահպանության իրավունքը տարածել նաեւ բնական եւ հանքային ջրերի վրա:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որ այս շուկայում գործող եւ ապագայում բացվելիք բազմաթիվ մրցակից ընկերություններ, որոնք կհամապատասխանեն օրենքի մյուս պայմաններին, կկարողանան օգտագործել աշխարհագրական անվանումը իրենց կողմից արտադրվող ապրանքի վրա, ինչը կհանգեցնի շուկայի կենտրոնացվածության իջեցման, փոքր ընկերությունների զարգացման համար ստեղծված այս արհեստական խոչընդոտը կվերանա:

Նշենք, որ այս փոփոխության արդյունքում կվերանա «Ջերմուկ Գրուպ»-ի մենաշնորհը: Որոշ կայքեր այսօր գրել էին, թե այս փոփոխությունը հանուն գործարար Խաչատուր Սուքիասյանի է: Ավելին, նրանք նշել էին, որ «Սիլ Գրուպ»-ը փոփոխություններից հետո կդառնա «Բջնի»: Բայց սա չի կարող լինել մի պարզ պատճառով՝ տեղանվան անունը հանքային ջրի վրա օգտագործելու համար պետք է գործարան ու հոր ունենալ հենց նույն գյուղում կամ քաղաքում: Իսկ Բջնի գյուղում ընդամենը 1 գործարան եւ 1 հոր կա, որն էլ պատկանում է ներկայիս «Բջնի» ընկերությանը, այսինքն օրենսդրական փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ «Բջնի»-ի վրա:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր այս խնդրին: ՀԺ-ի խմբագրությանն էր դիմել «Սուպեր Գրուպ» ՓԲԸ հիմնադիր եւ տնօրեն Սուրեն Բալայանը: Բալայանը պատմել էր, որ 2010 թվականի իրավակարգավորումը պարարտ հող էր ստեղծել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի համար եւ նրանք «Ջերմուկ» անվանումը գրանցեցին որպես ապրանքային նշան: Ու արդյունքում գործող մյուս մրցակից տնտեսվարող սուբյեկտներին արգելվեց օգտագործել այդ անվանումը իրենց կողմից արտադրվող ապրանքի վրա եւ «Ջերմուկ Գրուպ»-ը մենաշնորհային դիրք ստացավ: 1 օրվա մեջ 18 կազմակերպություն դադարեցրեցին իրենց գործունեությունը: 612-ից 624 գրանցված աշխատատեղ միանգամից փակվել են: 

Բալայանը ՀԺ-ի միջոցով դիմել էր ԱԺ պատգամավորներին, որպեսզի օրենսդրական փոփոխություն կատարեն եւ հնարավորություն տան բոլորին «Ջերմուկ» անունը օգտագործել՝ հանքային ջրեր արտադրելու համար. «Օրենքն ընդունելու հենց հաջորդ օրվանից պատրաստ եմ 60 աշխատատեղ բացել»,- նշել էր գործարարը:

Հ.Գ. Քիչ առաջ գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, նշելով, որ տեղեկությունը սուտ է: 

Տպել
2995 դիտում

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում