Յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր ամիս ունի առավելագույնն իր աշխատավարձի 30%-ի չափով պարգևատրման ֆոնդ. Գալստյան

25/04/2019 schedule17:10

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մասնագիտական դիտարկում։ Աշխատակիցներին մոտիվացնելու բազմաթիվ մեթոդներից մեկը հանդիսանում է նյութական խրախուսումը պարգևատրումների միջոցով։ Սակայն, այն չի կարող իրականացնել իր մոտիվացիոն դերը, եթե չհամապատասխանի հետևյալ պահանջներին`

1. Պարգևատրումների հաշվառման և տրամադրման կանոնները պետք է ձևակերպված լինեն հստակ, այնպես որ պարգևատրվող աշխատակիցը հանգիստ կարողանա հասկանա և հաշվառի, թե որ գործողությունները ինչ որակով կատարելու դեպքում է պարգևատրվում։
2. Պարգևատրման համակարգը և սխեմաները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ։
3. Պարգևատրման հիմք պետք է հանդիսանա միայն աշխատակիցների օբյեկտիվ գնահատումը։
4. Պարգևատրումը չպետք է կրի անսպասելի բնույթ, որի դեպքում աշխատակիցը չի կարողանում հասկանալ և գնահատել, թե որ արդյունքների համար է պարգևատրվել։
5. Պարգևատրման ստացման համար դրված նպատակները պետք է հասանելի լինեն աշխատակիցների համար, այլապես նրանք, չտեսնելով հնարավորություն, չեն ձգտի։
6. Պարգևատրումը չի կարող լինել համահավասար և կրի մշտական բնույթ, հակառակ դեպքում աշխատակիցը այն գնահատում է որպես իր աշխատավարձի հավելավճար և այն կորցնում է իր մոտիվացիոն շահադրդման նշանակությունը։

Հիմք ընդունելով այս սկզբունքները` մեր թիմով մշակել ենք և սույն թվականի ապրիլի 1-ին հաստատել եմ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման համակարգը սահմանող կարգը։
Այսուհետ աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր ամիս ունի առավելագույնն իր աշխատավարձի 30% չափով պարգևատրման ֆոնդ։ Սակայն այս ֆոնդից պարգևատրվում է իր ամսվա ընթացքում ձևավորած կատարողական ցուցանիշի չափով։ Կատարողականի ցուցանիշը հաշվարկվում է էլեկտրոնային համակարգով և ամբողջապես օբյեկտիվ ու թափանցիկ է։ Կատարողականի ցուցանիշը հասանելի է յուրաքանչյուր աշխատակցի համար յուրաքանչյուր պահի։

Նշեմ, որ այս համակարգով պարգևատրվելու են աշխատակազմի բոլոր մասնագիտական աշխատանք իրկանացնող աշխատակիցները։ Այս համարագով չեն պարգևատրվում սպասարկման աշխատանք իրականացնող աշխատակիցների մի մասը(օրինակ վարորդները) և ՀՀ ԱԺ պատգամավորական կորպուսը սպասարկող օգնականները և փորձագետները։ Սակայն վերջիններիս պարգևատրումը նույնպես չի կարող գերազանցել իրենց աշխատավարձի 30%:

Հ.Գ. Մեր թիմում խրախուսվում է միայն պրոֆեսիոնալիզմը և աշխատանքային ձեռքբերումները»։

Տպել
730 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը