ԱԳ նախարարը հանդիպել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների, ուսանողների հետ

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ այցելեցին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի և ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանի ուղեկցությամբ, ինչի շրջանակներում տեղի ուենցավ հանդիպում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախությունից հետո սեփական սահմանափակ ռեսուրսներով դիվանագիտական ծառայության կայացման գործում իր ուրույն ավանդն է բերել նաև Մայր բուհը: Նախարարը հույս հայտնեց, որ համալսարանի և նախարարության միջև հաստատված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:  

Անդրադառնալով դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այն մեծ պատասխանատավություն և նվիրվածություն պահանջող, միևնույն ժամանակ՝ ստեղծագործ աշխատանք է:

Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները, ընդգծեց, որ վերջին 27 տարիների ընթացքում Հայաստանը կառուցել է իր անվտանգության ճարտարապետությունը, որը հիմնված է համապարփակ և համագործակցային անվտանգության սկզբունքի վրա՝ ներառելով ռազմաքաղաքական անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանի պետական և հասարակական կառույցների, տնտեսական և սոցիալական զարգացման անվտանգությունը:

Անդրադարձ կատարելով տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներն ու մոտեցումները, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողների մի շարք հարցերին։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և օգտակար դասախոսության համար՝ նշելով, որ այս կերպ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին առաջին ձեռքից:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 20-ամյակի կապակցությամբ պ.գ.դ, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանին և պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանին պարգևատրեց ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալներով: Վերջինիս հաջորդեց ՀՀ ԱԳՆ և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողությունը։

Տպել
354 դիտում

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Եվրոպական գրանդ ակումբները չեն թերագնահատում Եվրո 2019. նրանց ամենատես սկաուտները Երեւանում են

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի կառուցմանը (լուսանկարներ)

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. Վանեցյան

Դու օրը 10 հազարով կարո՞ղ ես տուն պահել. բողոքի ակցիայի մասնակիցը՝ Պապիկյանին. Իջեւանում կրկին լարված է

Հունիսին «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 58 երեխայի և երիտասարդի է օգնել. ամենափոքրերը 1 տարեկան են

Վերապատրաստում են անցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողները

2000-5000-ական դրամ․ ՌՈ-ն բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են

Սխալ է ու հիասթափեցնող․ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել

Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել Վարշավայում

Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյան

Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Իջեւանում է գտնվում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն

Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀԴՄ-ները քիչ են. տրամադրվելու են միայն սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ գործող հարկ վճարողներին. ՊԵԿ

ՍԴ-ն կասեցնում է Քոչարյանի գործի վարույթները եւ դիմում ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին․ նոր զարգացում