Փոխվարչապետն ու Գերմանիայի ներկայացուցիչը քննարկել են 2 երկրների միջև համագործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Մհեր Գրիգորյանը երկրի զարգացման տեսանկյունից կարևորել է նաև գերմանական երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ-/GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW/ՎՎԲ) գործունեությունը Հայաստանում: Խոսելով երկու գործակալությունների ընթացիկ ծրագրերի մասին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է էներգետիկայի, ջրի կառավարման և գյուղապահովագրության ոլորտում իրականացվող ծրագրերի կարևորությունը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև գոհունակությամբ խոսել իրավական խորհրդատվության ծրագրի արդյունավետության մասին:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկատիրության խրախուսման, նորարարությունների և թվային լուծումների վրա հիմնված գաղափարների իրացման նպատակով Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը, որտեղ նույնպես ակնկալվում է գերմանական կողմի հետ համագործակցություն:

Դիրք Շաթշնայդերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հանդիպումը լավ առիթ է ևս մեկ անգամ վերանայելու համագործակցության օրակարգը և ուրվագծելու հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են հայ-գերմանական ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և անդրադարձել հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով այդ հարթակի ակտիվացման անհրաժեշտությունը: 

Տպել
297 դիտում

Սահմանադրությունը ժողովրդի համար է, եւ ոչ թե ժողովուրդը՝ սահմանադրության համար. Եվրոպայի հայերի համագումար

Մխիթարյանը եւ թիմակիցները մինչեւ 500-հազարական ֆունտ ստեռլինգ կստանան, եթե հաղթեն ԵԼ-ում

Գործարքների թիվն աճել է 6.9 տոկոսով, գները՝ 0.8 տոկոսով. իրավիճակը ՀՀ անշարժ գույքի շուկայում այս տարվա ապրիլին

Մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը

Հույս ունենք էստոնական ընկերությունները կմասնակցեն ՀՀ-ում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին. ԱԳՆ

Դատական համակարգը պետք է անկախ լինի գործադիր, օրենսդիր իշխանություններից և ժողովրդի ճնշումներից. ՀԽ

Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն սննդամթերային անվտանգության ոլորտում

Գեւորգ Ղազարյանը հեռացել է պորտուգալական «Շավիշից». թիմ չունի

Փոքր քաղաքների բնակիչները որակյալ դպրոցական կրթության ստանալու հարցում հավասար հնարավորություններ պետք է ունենան

Թավշյա «թերապիան» եւ «վիրահատական» վեթինգը. վտանգներն ու հեռանկարը

Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման տոմսերը՝ 1000-6000 դրամ

Մեզ մտահոգում է ԱՄՆ-Իրան սրացող առճակատման մասին վկայող հռետորաբանությունը. ՄԱԿ

Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Արմավիրում տղամարդն իր ջերմոցում ցանել, խնամել և աճեցրել է «կանեփ» տեսակի թվով 127 բույս. քրգործ է հարուցվել

Կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված. ԱԳ նախարար

Հյուրանոցային 5 համար. Ուկրաինայի նախագահ Զելենսկիի ունեցվածքը Վրաստանում

Կոնկրետ անձի խնդիր չկա. Նաղդալյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածության մասին

Հայաստանը հավակնում է լինել առաջին երկիրը, որտեղ նախարարները կերթեւեկեն էլեկտրամոբիլներով (տեսանյութ)

«Փյունիկը» կոչ է անում ՀՖՖ-ին ազատվել հին «կանոններով» աշխատող մրցավարներից

Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ. ԱԳՆ խոսնակ