Վրաստանում Թուրքիայի դեսպանը ուղերձ է հղել՝ «Ալիք Մեդիան» եւ «ԱՍԱԼԱ»-ն հիշատակելով (տեսանյութ)

Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը՝ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի դիմումով, մամլո հաղորդագրություն է տարածել, որի թարգմանությունը հրապարկում ենք ստորեւ.

«2019 թվականի ապրիլի 24-ին մի խումբ հայեր, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս դեսպանատան մոտ ցույց անցկացրին: Ինչպես և նախորդ տարիներին, նրանք Թուրքիայի կառավարությունից պահանջում էին, որպեսզի 1915-ի դեպքերը ճանաչի որպես «ցեղասպանություն»: Ավելին, այլ երկրներում հայկական սփյուռքի հռետորաբանության նման, իրենց երգերում, ելույթներում և կարգախոսներում նրանք սպառնում են Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ու վիրավորում Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին», — դեսպանի խոսքերն է տարածում Վրաստանի Հանրային հեռարձակողը, հայտնում է aliq.ge-ն:

«Նույն օրը, ապրիլի 23-ի հետ կապված, որը նշվում է Թուրքիայում որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, Թուրքիայի դեսպանատունը՝ երեխաների մասնակցությամբ, կազմակերպել էր համերգ և համաշխարհային խաղաղության թեմայով թուրք երեխաների նկարների փոքր ցուցահանդես: Դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում հնչեցին մանկական երգեր, այդ թվում նաեւ երկու հայերեն երգ, ինչպես նաև թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով:

Դեսպանատան միջոցառման ժամանակ հայ-վրացական լրագրողը ինձ խնդրեց հարցազրույց տալ, որը ներկայացնում ենք ստորեւ: Հարցազրույցում ես խոսեցի այն մասին, որ սոցիալական ցանցերում հրապարակել եմ 2017 թվականին՝ հիմք ընդունելով սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի ժառանգությունը:

«Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցում էլ երևում է, որ ես ընդգծել եմ երեխաների տոնակատարության ուղերձը, որը խաղաղության կոչ էր, առ այն, որ տարածաշրջանում յուրաքանչյուր երեխա ունի խաղաղության հեռանկար: Հետաքրքիր է, որ «Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցս չի արտացոլվել Վրաստանի լրատվամիջոցներում: Այսուհանդերձ, անկեղծ հույս ունեմ, որ վրաց հասարակությունը կկարողանա կարդալ այս հաղորդագրությունը ձեր հրապարակումների միջոցով:

Թուրքիայի դեսպանի ուղերձն այնուհետեւ շարունակվում է հետեւյալ «Ասալա»-ի, Հրանտ Դինքի ժամանակին արված հայտարարությունների հիշատակությամբ

Ուղերձ սոցիալական մեդիայի համար

«Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել Հրանտ Դինքի թուրքերենով արված երկու ելույթով:

Նա ասում է, որ թուրքերը և հայերը միմյանց համար դեղամիջոցներ են: Նա ասում է, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան միմյանց հպարտությունն ու ցավը: Նա կոչ է անում հայկական սփյուռքին չկառչել «ցեղասպանություն» բառից, չնայած նրան, որ հայը, որպես հայ, զգում էր մարդկանց կորստի պատճառած ցավը: Նա թուրքերին ասում էր, որ փորձեն հասկանալ հայերի ցավը: Նա հիշում էր երկու կողմերի սարսափելի կորուստը, ինչը պայմանավորված էր մեծ ուժերի իմպերիալիստական քաղաքականությամբ: Նրա ուժեղ, իմաստուն և արժեքավոր ուղերձը և ժառանգությունը պետք է պատվի արժանանա:

Հրանտին սպանեցին, այնպես ինչպես 1973-1984 թթ. ASALA-ի և JCAG-ի կողմից Լոս Անջելեսում, Փարիզում, Բեյրութում, Վատիկանում, Բելգրադում, Օտտավայում, Հաագայում, Աթենքում, Սիդնեյում, Բոստոնում, Լիսաբոնում, Բրյուսելում, Թեհրանում, այսպես կոչված ցեղասպանության վրեժի համար սպանվեցին 32 թուրք դիվանագետ և նրանց ընտանիքների անդամները: Ես գտնում եմ, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն, այլեւ եղբայրների սպանություն էր: Առաջին աշխահամարտի ընթացքում տեղահանություն էր, որը հանգեցրեց հազարավոր մահվան եւ չպետք է մոռացվի զոհերի հիշատակը:

1918 թվականին լույս տեսած Ֆիլիպ Պռայսի «Պատերազմ և հեղափոխություն ասիական Ռուսաստանում» գրքում, որպես «Մանչեսթեր Գարդիան»-ի թղթակից, Կովկասի հուշերի մասին գրում է.

«Այժմ ես հստակ տեսնում եմ, որ մեղքը պատերազմական հանցագործությունների համար չի կարող միայն մեկ կողմինը լինել… որքան շատ ենք նայում բոլոր կողմերի փաստերին և զոհերի պատմությանը, այն ինչ ես արել եմ 18 ամսվա ընթացքում, պարզ է դառնում, որ անհնար է որևէ մեկ կառավարությանը մեղադրել: Ես սգում եմ բոլոր զոհվածների` հայերի, թուրքերի, քրդերի մահը, ովքեր հայտնվեցին մի պատերազմի մեջ, որն իրենք չէին սկսել: Կիսում եմ զոհվածների ընտանիքների վիշտը, ովքեր ստիպված էին լքել իրենց նախնիների հողը: Սրանք միլիոնավոր մուսուլմաններ են` վրացիները, թուրքերը, ալբանացիները և Ղրիմի թաթարները, ովքեր IX-XX դարերում Անատոլիայում իրենց հայրենի հողերից արտաքսվեցին:

Ես սգում եմ նաև այն 32 դիվանագետի մահը, բայց նաեւ հույս ունեմ, որ թուրք և հայ երեխաները մի օր միասին կտոնեն խաղաղության օրը և կսովորեն հարգել միմյանց ցավը և հպարտությունը, ինչպես Հրանտ Դինքը մեզ կոչ արեց: Ես լիովին համաձայն եմ նրա տեսակետի հետ, որ չպետք է թույլ տանք ուրիշներին օգտագործել այս ցավալի հիշողությունը: Մենք պետք է մեր երեխաներին պաշտպանվել սովորեցնենք և միևնույն ժամանակ հարգել ուրիշներին: Մենք պետք է կարեկցել սովորեցնենք, ոչ թե ատելություն: Մենք պետք է նրանց ապագայի եւ ոչ անցյալի տեսլական տանք: Նրանք չպետք է մոռանան, բայց նրանք նախ պետք է ուսումնասիրեն ամբողջ պատկերը առանց քարոզչության: Թերևս մեր սերնդի համար էլ ուշ չէ:

Դիվանագետ դառնալուս պատճառը հենց սա է եղել, մնացեք խաղաղությամբ», — ասվում է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև, Վրաստանի հայ համայնքի բողոքի ցույցից առաջ դեսպանատունը տոնական միջոցառում էր անցկացնում, հնչում էին մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես էր:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանն ասել էր, թե այս օրը Թուրքիայում նշում են երեխաների տոնը և նրանք որոշել են Վրաստանում էլ նշել այն։

Տպել
2433 դիտում

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում․ վիրավոր վարորդը մեքենան վարել է դեպի հիվանդանոց ու վթարվել, կա զոհ

Մեր ծնողները գնացել են շուկաներ, հիմա էլ պետք է այդպես լինի. ավագանու անդամները՝ փողոցային առևտուրը արգելելու մասին

Չենք խնայել ու չենք խնայի մեր ուժերը ամեն ինչ անելու և Վանիկ Ամիրխանյանին հայտնաբերելու համար․ ԱԻ նախարար

Եթե ահազանգը ՀՀ տարածքից է՝ արագ բացահայտվում է, եթե էլեկտրոնային է և ենթադրաբար այլ երկրից, որոշակի դժվարություններ կան

Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, մեր անձնական շահի ետեւից ենք ընկած․ Խառատյան

Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ

Նինո Կոբախիձեն խոսել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումների ու համագործակցության պատրաստակամության մասին

«Խնդրում եմ, մամայիս նկարը մի տարածեք»․ որքանո՞վ է իրավաչափ մահացած անձանց լուսանկարներն ու անձնական տվյալները տարածելը

«Սուրմալու»-ում դեպքի երկրորդ օրը ևս կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել

Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի

«Սուրմալու»-ում այս գիշեր ևս աշխատանքը կդադարեցվի, բայց դրանք կշարունակվեն այնքան, մինչև որոնվող քաղաքացին հայտնաբերվի

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Ջրափրկարարներն օգնել են ափ վերադառնալ չկարողացող քաղաքացուն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ

Հայաստան է ժամանել Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը

Կողբ գյուղում 300 հա խոտածածկույթ է այրվել

Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի

Որոշվել է «Աթլետ» մրցաձևի հաղթողը

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

Առողջապահության նախարարի տեղակալը Թեհրանում քննարկել է դեղերի ներկրման և արտահանման հեռանկարային հարցեր

Զորամասերում շարունակվում են մարտավարաշարային պարապմունքները

Կարեն Նալբանդյանը՝ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի փլել-օֆֆ փուլի հանդիպման մրցավարների տեսուչ

Արմեն Դանիելյանը՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ

«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 110,2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հանդիսության սրահներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 4 տղամարդ է հոսպիտալացվել

49-ամյա Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած

ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում

Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով

Մինչև 9 ժամ վթարային ջրաջատումներ Երևանում ու մարզերում

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. օգոստոսի 18-23-ի եղանակային կանխատեսումը

ՌԴ ներկայացուցիչները «Սուրմալուի» պայթյունի հետևանքով ցավակցական հեռագրեր են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին

Նարինե Ավագյանը ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից․ վարչապետը որոշում է ստորագրել

Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով 16 զոհվածների համար

Ստեփանակերտում բռնկված հրդեհի վայրում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ. Արցախի ԱԻՊԾ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին