ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերությունները կկառուցվեն սուվերենության սկզբունքների վրա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին և հանդես է եկել ելույթով: Պուտինը նշել է, որ չնայած նախկին պատերազմներին ու ներկայիս կոնֆլիկտներին` շատ երկրներ եվրասիական տարածքում կարողացել են արդյունավետ համագործակցության ուղիներ գտնել: Որպես օրինակ Պուտինը նշել է ԵԱՏՄ-ն:

«ՌԴ-ն շահագրգռված է եվրասիական բոլոր գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ, որը պետք է հիմնված լինի սուվերենության սկզբունքների հարգման ու յուրաքանչյուր երկրի օրենքների ու շահերի վրա: Հենց այդ սկզբունքների հիման վրա ենք մենք մեր գործընկերների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ կառուցում Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ մայիսի 29-ին միությունը կդառնա 5 տարեկան, և որ այդ ժամանակահատվածում ձևավորվել է ընդհանուր շուկա, պայմաններ են ստեղծվել ընդհանուր թվային տարածք ձևավորելու և ծառայությունների, ապրանքների, աշխատուժի, կապիտալի տեղաշարժի համար:

Տպել
806 դիտում

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հայտնիները կոչով դիմում են ՀՀ վարչապետին՝ Գերման Ավագյանին հետմահու պարգեւատրելու պահանջով

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ԱԳ և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

Գավառ քաղաքում քաղաքացին տնից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում են որոնողական աշխատանքներ

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված 483 բեռնատար կա

Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան

Քուչակ գյուղում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը

Երևանում և 7 մարզերի որոշ հատվածներում լույս չի լինի մոտ 6 ժամ

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)