2019-ին տնտեսական աճը ՀՀ-ում 5,3% կկազմի. ԵԱԶԲ

26/04/2019 schedule14:40

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ՀՀ տնտեսության 5,3% աճ է կանխատեսում 2019-ի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել բանկի ինտեգրային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պետրոսյանը Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում:

Ըստ նրա, Հայաստանի և Ղրղզստանի անդամակցումը ԵՏՄ-ին 2015-ին համաշխարհային տնտեսության և մասնավորապես ԵՏՄ երկրների տնտեսական զարգացման ոչ այնքան բարենպաստ պայմաններում է տեղի ունեցել: Նա ասել է, որ կային բազում ներքին և արտաքին բացասական գործոններ, օրինակ, դրամական փոխանցումների ծավալների նվազում, հայտնում է «Սպուտնիկ»-ը:

«Այդ ամենը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ ՀՀ և Ղրղզստանի տնտեսությունների վրա: Այնուամենայնիվ, երկրները բավականին լավ ցուցանիշներ ունեցան, իսկ 2017-ից նրանց տնտեսությունները բնութագրվում են աստիճանական վերականգնումով»,-ասել է Պետրոսյանը:

Ըստ նրա, անդամակցումը ԵՏՄ-ին Հայաստանին նոր հնարավորություններ է տվել ազգային տնտեսության աճի համար և թույլ է տվել խուսափել արտաքին տնտեսական գործոննեի բացասական ազդեցությունից:

Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել նաև ՀՀ համար անհրաժեշտ բնական ռեսուրսների և պաշարների առավել շահավետ գների շնորհիվ, որոնք ազատ էին արտահանման տուրքից ու սակագնային սահմանափակումներից, ինչպես նաև որոշակի այլ առավելությունների շնորհիվ՝ ԵՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների և աշխատանքային ռեսուրսների շարժի ազատականացումից:

Տպել
787 դիտում

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա. ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար

Հեռուստացույց, անվադողեր, բժշկական թափոններ. աղբամանները դրանց համար չեն, ուրեմն ինչ անել

«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը կախվել է. նա մեղադրվում էր կնոջը և աներորդուն սպանելու մեջ

Գիշերօթիկի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելով կավելացնեն մուրացկանների թիվը. Ուլիխանյան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին

Վարչապետ-ժողովուրդ հզոր կապի արանքում ինչքան թույլ կադրեր կան, պետք է, որ չդիմանան. Ռոբերտ Ղուկասյան

Դավիթ Տոնոյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ հարցեր

Բացահայտվել է Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքը. ՔԿ

Հայ ժողովուրդը կարող է լուծել անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրներ. Փաշինյանի ուղերձը

Քննարկվել են էլեկտրոնային առեւտրի հարկման խնդիրները. ՊԵԿ-ը միջազգային կոնֆերանս է իրականացրել

ԵՄ դեսպան Սվիտալսկին լքում է Հայաստանը. նա հանդիպել է Արարատ Միրզոյանին

Էրդողանի հրամանագրով Սահակ եպս. Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքների բնակչությանը

Շատ մանիպուլյացիաներ կան, որոնցով ցանկանում են Ամուլսարը դարձնել ցատկահարթակ՝ անգամ իշխանությանը տապալելու կոնտեքստում

Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին

ԱՄՆ պաշտոնապես հետ է կանչել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը