Երեւանում գործարկվեց ֆուտբոլի Մ19 Եվրոպայի առաջնության ֆուտբոլային ձեւավորմամբ գնացը

Երեւանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանում գործարկվեց Եվրոպայի Մ19 2019 թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ֆուտբոլային գնացքը: Միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 26-ին: Ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, մինչեւ 19 տարեկանների ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, հավաքականի տղաները, այլ հայտնի մարզիկներ ու քաղաքական գործիչներ՝ այդ թվում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը եւ առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը: Գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ տարվա կարեւորագույն իրադարձության մեկնարկը եւ ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում:

Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը ֆեդերացիայի համար տարվա կարեւորագույն իրադարձությունն է: Դրա անցկացնումից մեծապես կախված է այն, թե հետագայում ՈՒԵՖԱ-ն ինչ միջոցառումներ կվստահի Հայաստանի ֆեդրացիային: Նաեւ ավելացրել է, որ մինչեւ մրցաշարի մեկնարկը ու դրա ընթացքում հանրապետությունում բազմաթիվ միջոցառումներ են սպասվում: Ասել է, որ առաջնության ժամանակ նախատեսում են երեխաների ներգրավել մարզերից, նրանց անվճար տոմսեր բաժանել, բերել խաղերին: Ինչ վերաբերում է ՀՀ հավաքականի առաջ դրված նպատակներին, ապա Մելիքբեկյանն ասել է, որ կոնկրետ առաջադրանքների մասին կխոսվի ավելի ուշ, եւ ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում, որ ՀՀ թիմը պարզապես մասնակցողի դերում լինի:

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019 թ. առաջնությունը Երեւանում մեկնարկելու է հուլիսի 14-ին: Ավարտվելու է 27-ին:

Տպել
606 դիտում

363 մլն 110 հազար դրամի ներդրում, 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով․ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ներդրում կանի

Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց․ էդ ճանապարհը խի՞ չեն սարքում

Վարշավան և Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելուն

Երեւանում կկառուցվի ժամանցային, զվարճանքի այգի․ կգործեն եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ

Քոչարյանի և մյուսների գործով դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է. հայտարարություն

ԵԱՀԿ-ն անցկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Գործադիրը հավանություն տվեց շուրջ 5 մլն դոլարի ներդրումային ծրագրին․կստեղծվի 20-50 նոր աշխատատեղ

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ վիզային ռեժիմը կվերանա

Գործադիրը հավանություն տվեց «Պետ․ նպաստների» եւ «Կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերին

Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարարն ափսոսանք է հայտնել Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու առթիվ

Հասանովն Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում 49 հարց է, 35-ը՝ չզեկուցվող

Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

Ոստիկանները թրաֆիքինգի դեպք են բացահայտել․ կասկածյալները տղամարդ ու կին են (տեսանյութ)

Թող Վազգեն Մանուկյանը չվախենա, բացահայտումները լինելու են ի շահ մեր պետականության․ Անդրանիկ Քոչարյան

Ինչպե՞ս ամրապնդել հայ-վրացական տնտեսական փոխգործակցությունը. քննարկում նախարարությունում

Վանաձորում գործադուլը շարունակվում է. քաղաքի երթուղայիններին միացել են միջհամայնքային գծերի վարորդները (լուսանկարներ)

Ինքնաթիռում կրակոցներ չեն եղել. ասում է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը

Պատիժ անհնազանդության համար. շոու իշխող վերնախավի պատվերով

Պարտավորություններ. ապրես, Գեւորգ ջան, ապրես, ախպեր ջան