Խոսվում է «Գազպրոմ»-ում շուրջ 500-ից մինչեւ 1000 աշխատակիցների կրճատման մասին. ՀԾԿՀ նախագահ

26/04/2019 schedule16:50

Էներգետիկ շուկայի ազատականացումը սպառողների, մատակարարի ու էլեկտրականություն արտադրողների փոխադարձ պատասխանատվությունների սահմանում է ենթադրում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Ամբողջ պատասխանատվությունն այսօր կրում է «Էլցանցերը», նախատեսվում է, որ բոլոր այն խոշոր սպառողները, որոնք կանխատեսում են անում եւ որոշակի շեղում են անում կանխատեսումից, որը բերում է ֆինանսական հետեւանքների, պետք է պատասխանատվություն կրեն»,- նշեց Բաղրամյանը:

ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ շուկայի ազատականացումը նաեւ կզարգացնի միջսահմանային առեւտուրը։ Բաղրամյանը նշեց, որ արդեն սկսվել է ենթակառուցվածքների զարգացման գործընթացը, ավելին՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրակայանի շինարարությունն առաջիկա տարիներին կավարտվի:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորմանը, Բաղրամյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական միասնական շուկայի լիարժեք գործելու դեպքում ՀՀ-ից էլէներգիայի արտահանման ծավալները կարող են մեծանալ:

«Ինչպես նաեւ որոշ առումով սեզոնային ավելի էժան էլէներգիայի ներկրման հնարավորություն կստեղծի։ Շուկաների միավորումը բերում է նրան, որ ընդհանուր շուկայի շրջանակներում ավելի շատ սպառողներ են լինում, այսինքն՝ պահանջարկը մեծանում է, արտադրության ծավալները մեծանում են, ընդհանուր շուկայի շրջանակում ավելի շատ սպառողներ են լինում։ Այսինքն՝ պահանջարկը մեծանում է, արտադրության ծավալները մեծանում են, հետեւաբար, կարող է լինել էժան էլէներգիայի հոսք։

Եթե, օրինակ, Ղազախստանում ինչ-որ սեզոնային էլէներգիա կա, էժան կարող է վաճառվել ՀՀ-ում՝ դուրս մղելով մեզ մոտ ստիպված աշխատող ջերմակայանին։ Կարող է լինել նաեւ հակառակը՝ ՀՀ-ն էժան վաճառի ԵԱՏՄ անդամ երկրներին»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

Բաղրամյանի գնահատմամբ՝ ծավալների, փոխհոսքերի մեծության աճը կբերի էժան էլեկտրաէներգիայի։ Բաղրամյանը նշեց, որ մինչեւ 2020 թվականի փետրվարի 1-ը հոսանքի գնի փոփոխություն չի սպասվում:

Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի ուռճացված ծախսերին, Բաղրամյանն ասաց. ««Գազպրոմ»-ի մասով խնդիրն ուրիշ է: Քանի որ կային միջպետական պայմանագրեր, որոնք ԱԺ-ն վավերացրալ է եւ ստացել է օրենքի ուժ, իրենք ուղղակի պարտադրել են որոշ գների ձեւավորում եւ որոշ գործողություններ: Մասնավորապես 2017 թվականին կա միջպետական համաձայնագիր, որն իրենից ենթադրում է օրենքի ուժ եւ փաստորեն ՀԾԿՀ-ն անկախ նրանից, եթե տեսնի որոշակի խնդիրներ՝ ծախսերի առումով չի կարող միջամտել եւ փոփոխության ենթարկել, որովհետեւ կոնկրետ կա պահանջ, որ 2018 թվականին սպառողների համար գները չպետք է փոխվեն:

Այսինքն, այդ գործողությամբ սահմանափակվել է ՀԾԿՀ-ի գործառույթը: Նմանատիպ որոշում կա նաեւ 2016 թվականին: 2013 թվականից հետո որեւիցե ծախսերի վերանայում տեղի չի ունեցել: Մենք հիմա մանրամասն ծախսերն ենք նայում: Կա օրինակ աշխատակիցների օպտիմալացման խնդիր, կա որոշակի նյութածախսային խնդիր, օրինակ՝ ավտոմեքենաների կրճատման խնդիր ենք դրել: Աշխատավարձերն են իրենց մոտ բարձր, կազմում է իրենց ծախսերի մոտ 70 տոկոսը»:

Հարցին, թե ինչքա՞ն աշխատող է կրճատվելու, Բաղրամյանը պատասխանեց. «Այս պահին չեմ հիշում հստակ, բայց խոսվում է շուրջ 500-ից մինչեւ 1000 աշխատակիցների կրճատման մասին՝ առաջիկա ժամանակահատվածում, որը կֆիքսվի»:

Հարցին, թե այդ կրճատումներն անելուց հետո սակագինը թույլ կտա նվազեցնե՞լ, թե կբարձրանա, Բաղրամյանը պատասխանեց. «Դա կլինի վերջնական վերլուծությունների արդյունքում: Հիմա, որ ես ասեմ 1000 հոգի կրճատումը ինչ կբերի՝ կարելի է ուղղակի բազմապատկել միջին աշխատավարձով ու ասել՝ այսքան ծախսերի կրճատում կբերի»:

Դիտարկմանը, թե սա նշանակում է, որ այս ընթացքում այդ հաստիքները կարող էին եւ չլինե՞լ, Բաղրամյանն արձագանքեց. «Օպտիմալացման ամբողջ տրամաբանությունը հենց դա է, որ կրճատում ենք այն աշխատողներին, որոնք այսօր խոշոր հաշվով ամբողջությամբ ծանրաբեռնված չեն եւ արդյունք չեն ստեղծում: 13 թվականին կնքված միջպետական համաձայնագրերով, որը վավերացրել է ԱԺ-ն, ՀԾԿՀ-ի գործառույթները սահմանափակվել են: 13 թվականից սկսած, եթե նույնիսկ դուք այնտեղ տեսնեիք 10 ավել աշխատող, ոչինչ չէիք կարող անել: 2019 թվականի հունվարից այդ դրույթներն այլեւս չկան, որովհետեւ այդ պայմանագիրը մինչեւ այդ ժամկետն է եղել»:

Տպել
1689 դիտում

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին