Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին

26/04/2019 schedule20:40

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայր՝ Թբիլիսի), տեղեկացնում է Կառավարության կայքը:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Կառավարությունը կարևորում է բարեկամ Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումն ու էստոնիայի բարեփոխումները համարում օրինակելի նաև մեր երկրի համար:

Օգտվելով առիթից՝ փոխվարչապետն իր երախտիքի խոսքն է հղել Էստոնիայի իշխանություններին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առաջինը վավերացնելու համար:

Անդրադառնալով ՀԸԳՀ-ին՝ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համաձայնագիրը բարեփոխումների օրակարգ է Կառավարության համար, որի հիման վրա նաև մշակվում են առանձին ենթակառուցվածքային ռազմավարությունները: 

Փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ սպասվում են բարեփոխումներ, ինչպես նաև անդրադարձել Կառավարության կառուցվածքի փոփոխություններին և դրանց բովանդակությանը:

Դեսպան Կաի Կաարելսոնը փոխվարչապետին հայտնել է էստոնական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը՝ առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել թվայնացման գործընթացի կարևորության, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարում դրա դերի և հանրային կառավարման բարեփոխումների առանցքային կետերի շուրջ:

Փոխվարչապետն ու դեսպանը երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առևտրի ուղղություններով համագործակցության զարգացման առկա ներուժի իրացման կարևորությունը: 

Տպել
325 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը