Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

26/04/2019 schedule21:42
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 26-ին ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձել է անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին, երբ  Հայաստանի քաղաքացիներն իրենց վճռական գործողություններով մերժեցին քաղաքական համակարգում արատավոր բարքերն ու մշակույթը՝ դրանով նոր իրավիճակ և նոր հնարավորություններ ստեղծելով թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհասփյուռ հայության համար։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ խանդավառված և տպավորված է Հայաստանում տեղի ունեցածով, որը նոր ու նշանակալի էջ է բացել  երկու երկրների հարաբերություններում։ 
Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը՝ Լիոնի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ Սպիտակի երկրաշարժից հետո, յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ երկու երկրների միջև անցկացվում է Ապակենտրոնացված գործակցության համաժողովը։ Վերջինն անցկացվեց 2016թ-ին՝ Երևանում, հաջորդը կլինի այս տարի՝ Լիոնում։ Այստեղ են այդ համաժողովի աշխատանքների նախապատրաստման նպատակով։  
Փոխքաղաքապետը նշել է, որ ցանկանում են վերաիմաստավորել մոտեցումները, նորովի համագործակցել,  համաժողովի կարևոր մի հատված հատկացնել տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ուղղություններին։ Նրա խոսքով՝ Ապակենտրոնացված համագործակցության համաժողովը չպետք է սահմանափակվի միայն երկու քաղաքների միջև հանդիպումներով, այլև պետք է առարկայական և շոշափելի ծրագրեր իրականացվեն։ 
Նախարար Հակոբ Արշակյանն իր աջակցությունն է հայտնել համաժողովի կազմակերպման աշխատանքներին՝ ընդգծելով, որ ապակենտրոնացումն արդիական խնդիր է բոլոր ուղղություններով։  Նախարարը նշել է, որ ժամանակակից քաղաքներում շատ կարևոր է տեխնոլոգիական հագեցվածությունը, «սմարթ սիթի»-ների զարգացման ուղղությունը և պատրաստակամություն է հայտնել տեխնոլոգիական ուղղությամբ աջակցելու Երևանի և Լիոնի միջև սերտ համագործակցությանը։ Նա տեղեկացրել  է նաև, որ մայիսին Փարիզում նախատեսում է  մասնակցել «Վիվատեք» էքսպո ցուցահանդեսին՝ դրանով աջակցելով հայկական և ֆրանսիական ընկերությունների համագործակցությանը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ընդգծել է Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքների միջև բովանդակային գործակցության կարևորությունը, օրինակ՝ Գյումրին իր տեխնոլոգիական կենտրոնով, Երևանը՝ ինժեներական քաղաքով, ֆրանսիական ընկերությունները՝ ինկուբատոր ձեռնարկություններով: 
Ժորժ Կեպենեկյանը Հակոբ Արշակյանին հրավիրել է մասնակցելու Ապակենտրոնացված գործակցության համաժողովին։
Տպել
390 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը