Քաղաքացու օրը ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատանքի է անցել եւս մեկ հայրենիքի պաշտպան

Քաղաքացու օրը Հանրապետության նախագահի աշխատակազմն աշխատանքի է ընդունել եւս մեկ քաղաքացու՝  Լիպարիտ Մելքոնյանին, ով հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորվել եւ հաշմանդամություն էր ձեռք բերել: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Հայտարարության մեջ ասվում է. «Շուրջ մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն:

Որպես օրինակ, որպես բարոյական պարտավորություն՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն այդ կոչն իրականություն դարձնելու ճանապարհին ամիսներ առաջ կատարեց առաջին քայլը՝ աշխատանքի ընդունելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող եւ մասնագիտական հմտություններ ունեցող զինծառայող Գոռ Դարմանյանին:

Նախագահ Սարգսյանը նաեւ ասել էր, որ գործընթացը լինելու է շարունակական: Եվ այսօր՝ Քաղաքացու օրը, Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունվում հայրենիքի եւս մեկ պաշտպան՝ Լիպարիտ Մելքոնյանը: Հայաստան Հանրապետության եւս մեկ քաղաքացի ապահովվում է աշխատանքով:

Շարունակենք աջակցել մեր երկրի ու յուրաքանչյուրիս խաղաղության ու անվտանգության համար իրենց առողջությունը զոհաբերած մեր զինծառայողներին՝ աշխատատեղեր ապահովելով նրանց համար»:

Տպել
849 դիտում

Կանայք կազմում են բնակչության կեսը, նրանք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ․ Լենա Նազարյան

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին

Ինչպես բարձրացնել կուսակցությունների թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը․ Արմեն Մազմանյան

Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը հրավիրվել է ԱԱԾ

Լոռու մարզի Սվերդլով բնակավայրի մի շարք թաղամասեր 1 ամիս է՝ ջուր չունեն. բնակիչ

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում

Աշոտ Ղուլյանն ու ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հարցեր

Կարող ենք պատասխանել բոլոր զրպարտանքներին, բայց գործով կատարվում է նախաքննություն եւ կսպասենք. Հանրապետական ծննդատուն

Արսեն Թորոսյանին նորից դատի են տվել. պահանջում են հերքում, ներողություն եւ մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցում

Հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային ավտոմաքսատանը՝ անկախ բերվող երկրից. ՊԵԿ

Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների քրգործերով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս

ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու կասկածանքով կալանավորված Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականն ազատվել է աշխատանքից

«Փոխանցիր հեշտ, ստացիր արագ». ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Երեւանի՝ Booking.com-ի ամենաթրենդային քաղաքների 10-նյակում հայտնվելը

Հարուցվել է քրգործ՝ Ավանում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ. հայտնաբերվել է 3 կրակված պարկուճ, 1 գնդակ

Պետք է փոխվեն հաստատված «խաղի կանոնները», երբ հաղթողը ստանում է ամեն ինչ․ մեկնարկել են խորհրդարանական լսումները

Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել. պաշտոնական