Վայոց Ձորի փոխմարզպետն ահազանգել է, որ իր վրա հարձակվել են ԲՀԿ-ական պատգամավորն ու համայնքապետը

28/04/2019 schedule13:18

Լուսանկարում՝ Վայոց Ձորի փոխմարզպետը

Երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

Ըստ աղբյուրի՝ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի ղեկավարն է:

Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ Ա. Սետրակյանը հայտնաբերվել է, հրավիրվել ոստիկանություն, իսկ Ս. Բագրատյանը դեռևս չի հայտնաբերվել:

Տպել
1769 դիտում

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին

Քննարկվել են կրթությունից աշխատաշուկա անցման հիմնախնդիրները. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Նիկոլ Փաշինյանը Մել Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան «սղոցողներից». Մարիա Կարապետյան

Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում

Կարինա Իգնատյանի տեսահոլովակն ամենադիտվածներից է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների թվում

Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է. Հրաչյա Հակոբյան

Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը կապեր ունենա քրեական հեղինակությունների հետ. Գրիգորյան

Վերապատրաստման դասընթաց՝ հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար. ՄԻՊ

Քիմ Քարդաշյանը, Անժելա Սարաֆյանը եւ Քրիստիան Բեյլը մասնակցել են «Խոստումը» հայկական կենտրոնի միջոցառմանը

ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագծի հապճեպությունն ինձ համար առավել քան տարօրինակ է․ Տոնոյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ

Հրդեհ Բազումի լեռնաշղթայում. ԱԻՆ

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ՃՏՊ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին. կա տուժած

Դերասան Արտյոմ Կարապետյանը պատմում է իր վիզը կտրելու փորձի մասին. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը