Շիրակամուտում գյուղատնտեսությամբ զբաղվելով տուն չես պահի. գյուղապետ

Լոռու մարզի Շիրակամուտ՝ նախկին Նալբանդ համայնքը 2149 գրանցված բնակիչ ունի, մինչդեռ գյուղում փաստացի բնակվում է մոտ 1800-ը: Գյուղում շատ են արտագնա աշխատանքի մեկնողները: Օրերը տաքանալուն պես նալբանդցիները բռնում են խոպանի ճամփան: Գյուղից մոտ 300 հոգի մշտական բնակություն են հաստատել ՌԴ-ում: Գյուղի տների դռները կողպված են, հողերն՝ անմշակ:

Համայնքի ղեկավար Աշոտ Երանոսյանն ասում է, որ ի տարբերություն հարակից մյուս գյուղերի, իրենց գյուղի վարելահողերը քիչ են, ինչն էլ իր հերթին վնասում է գյուղատնտեսությանը. «Ընդամենը 540 հա վարելահող ունենք, մոտ 400 հա էլ արոտավայր, որոնք բավականին հեռու են գյուղից: Այն հողատարածքները, որից կարելի է եկամուտ ստանալ, շատ քիչ են գյուղում՝ 150 հա, էս էղած հողակտորով գյուղացին չի կարող ընտանիքը նորմալ պահել, գոյատեւել»:

Համայնքի ղեկավարն ասում է, որ հողագործության նման անասնապահությունը եւս գյուղում զարգացած չէ: 400 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից միայն մոտ 200-ն են կթու կովեր:

«Մեր արոտավայրերն ու խոտհարքները այնքան քիչ են ու հեռու, որ ձեռնտու չէ գնալ, մշակել, տեխնիկա տանել ու արդյունք ստանալ, ծախսն ավելի շատ է, քան օգուտը, ստացված բերքը կատարված ծախսերն անգամ չի փակում, դրա համար էլ չի օգտագործվում»:

Գյուղապետը շարունակում է պնդել՝ հողագործությամբ ու անասնապահությամբ շիրակամուտցին չի կարող ընտանիք պահել. «Մինչ երկրաշարժը տարբեր գործարաններ կային գյուղում, մարդիկ աշխատում էին, բայց էպիկենտրոնը Շիրակամուտում էր… ամեն ինչ հողին հավասարվեց, մոտ 286 ընտանիք զոհ տվեց մեր գյուղից»: Գյուղում այսօր փոքր կարի ֆաբրիկա է գործում, որտեղ ընդամենը 17 հոգի է աշխատում, մինչդեռ ինչպես համայնքի ղեկավարն է նշում, ժամանակին եղած գործարանում ավելի քան 200 մարդ է աշխատել:

Լրագրողների դիտարկմանը, որ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է առաջարկում գյուղատնտեսությունը զարգացնելու, գյուղացու սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար, արդյոք Շիրակամուտը մասնակցություն ու ակտիվություն ցուցաբերում է, Աշոտ Երանոսյանն ասաց, որ նման նախաձեռնություններին մասնակցելու համար նախ եւ առաջ բյուջեում համապատասխան գումար է պետք, որը ցավոք, իրենք չունեն:

«Կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր ունի, բայց 50 տոկոս ներդրում են պահանջում, իսկ մենք ֆոնդային բյուջեում գումար չունենք: Մասնակցելու համար պետք է ունենանք ամենաքիչը 5 մլն դրամ, որը չունենք, որ մասնակցենք»,-ասաց նա՝ նշելով, որ կառավարության առաջարկած սուբվենցիոն ծրագրերը ոչ բոլոր գյուղերին են հասանելի. «Ովքեր ունեն համապատասխան գումար, նրանք կարող են մասնակցել»: Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ եթե իրենց համար կառավարության առաջարկը անիրատեսական է, արդյո՞ք իրենք իրենց տարբերակն են առաջարկել կառավարությանը. «Օրենքը թույլ չի տալիս, կա հստակ կանոնակարգ, որից ոչ իրենք, ոչ մենք չենք կարող շեղվել»,-պատասխանեց նա՝ նշելով, որ 60 մլն դրամ բյուջեի մեծ մասը աշխատավարձերի ու պահպանման ծախսերի վրա է գնում, մնացած մասով էլ՝ ընթացիկ աշխատանքներն են անում՝ ջրամատակարարման համակարգի նորոգում, փոսալցումներ, լուսավորություն եւ այլն: Սրան զուգահեռ, համայնքի ղեկավարը նշում է, որ թեպետ սուբվենցիոն ծրագրերից չեն օգտվում, սակայն հրատապներին մասնակցում ու ներդրումներ են ունենում, համատեղ ծրագրեր իրականացնում:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տպել
618 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա