Հայաստանում ամրապնդվում է պատժի անխուսափելիության գիտակցումը. գլխավոր դատախազ

30/04/2019 schedule16:00

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց դրսևորումն են գտել նաև երկկողմ իրավական փոխգործակցության ոլորտում:

Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան, իր հերթին արժևորելով եկկողմ բազմաշերտ հարաբերությունների զարգացումը, համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը Երևան կնպաստի Հայաստանի պետական կառավարման ոլորտում և հատկապես դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացների վերաբերյալ Չեխիայի խորհրդարանում հնարավորինս ամբողջական պատկերացումների ձևավորմանը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես նախորդ տարի տեղի ունեցած հասարակական-քաղաքական արմատական փոփոխություններից հետո Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումների, անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել Հայաստանի քրեական դատավարության իրավակիրառ պրակտիկան եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի զարգացմանը համահունչ դարձնելու, այդպիսով մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ուժեղացնելու ուղղությամբ:

Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպիցիայի դեմ ակտիվացած պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իրավապահ մարմինների նկատմամբ հասարակական վստահության մակարդակի բարձրացմամբ և քրեական հետապնդման մարմինների դրսևորած պրոֆեսիոնալիզմով: Վերջինս թույլ տվեց հանրային պահանջների զգալի մեծացման պայմաններում պահպանել իրավական հավասարակշռությունը և մնալ Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներում:

Այս պայքարի հիմնական արդյունքներից մեկը, ըստ գլխավոր դատախազի, այն է, որ ինչպես հանրության, այնպես էլ պաշտոնատար անձանց շրջանում արմատավորվում է առանց որևէ խտրականության կատարած հանցանքին համարժեք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության գիտակցումը: Այս համատեքստում Արթուր Դավթյանը կարևորել է նաև միջազգային համագործակցությունը՝ հատկապես իրականացվող քրեական հետապնդումների շրջանակներում գործընկեր երկրներից անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի ստացման, հանցանք կատարած անձանց հանձնման և այլ գործընթացների տեսանկյունից:

Պատասխանելով անցումային արդարադատության հնարավոր մոդելների կիրառմանն առնչվող պատվիրակության ղեկավարի հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ խոսքը վերաբերում է կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական վարույթների շրջանակներում պարզված՝ պետության հափշտակված միջոցների, գողացված ակտիվների փնտրման, հետախուզման իրավական մեխանզիմների ստեղծմանը՝ հաշի առնելով, որ ներկայումս գործող իրավակարգավորումներն այս առումով որոշակի արգելքներ են ստեղծում: ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ ցանկացած լուծում բխելու է անձանց սեփականության սահմանադրական իրավունքի պաշտպանության, ինչպես նաև հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
1187 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում